Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Էլի եմ կրկնում, չեմ ընդունում «Նախա-Հիմնադիր» խորհրդարանի, հանձին Ժիրայր Սեֆիլյանի՝ ոչ Արցախյան ավտոերթը, ոչ էլ ապրիլքսանչորսյան միջոցառումները, բայց այն, ինչ քիչ առաջ լսեցի հեռուստացույցով՝ վեր էր ամեն ինչից։
ՀՀ ԱԺ ոմն ԲԱՆԱԿԱԽՈՒՅՍ պատգամավոր՝ Կարեն Ավագյան անունով, ԱԺ ամբիոնից Ժիրայր Սեֆիլյանի հասցեին հնչեցրեց.՝ «վայել չէ հայ տղամարդուն՝ թաքնվել կնոջ ու երեխաների թիկունքում»։
Դե արի ու մի ասա՝ Տո, ա՛յ իմ երեսՓոխան, դու ո՞վ ես, որ Ժիրոյի մասին ոչ միայն այդպես, այլ՝ ընդհանրապես արտահայտվես։ Դու ես, որ կեղծգիտական գործունեության ետևում թաքնվելով՝ խուսափել ես զինվորական ծառայությունից ու ՎԱՅԵԼՈՒՄ ԵՍ ԱՄԵՆ ԻՆՉ՝ ԱԶԳԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ։
Այնքան ստոր չեն լինի՝ նման որակավորումներ տալուց։ Ինչ-ինչ՝ բայց իր անցյալով ու բառիս բուն իմաստով՝ Արցախի համար արյուն թափած մարդուն այսքան լկտի չեն զրպարտի։ Եթե չես հասկանում, բացատրեմ, որ կնոջն ու երեխաներին տանելը խաղաղ երթի ուղերձ - մեսիջ էր, այլ ոչ թե թիկունքում թաքնվել։ Չնայած ու՞մ ինչ եմ ասում, դու հենց միայն թիկունքում թաքնվելն ես հասկանում։