Համացանցում Իրաքի Ֆալուջայի շրջանում նկարահանված նոր տեսահոլովակ է հայտնվել: Այնտեղ Իսլամական պետությանը հարող մի խումբ թուրք և ադրբեջանցի գրոհայիններ ճաշելիս միմյանց հետ կատակում են ու ծիծաղում: Այս ամենը նկարահանում է Աբու Խատաբ մականունով մի ադրբեջանցի երիտասարդ, որին մենք տեսնում ենք լուսանկարում: Մոտ երեք րոպե տևողությամբ տեսահոլովակի ամենահետաքրքիր պահն այն է, երբ Խատաբը տեսախցիկը շրջում է իր ուղղությամբ և ծիծաղելով հայտարարում, որ Ադրբեջանում գտնվող անհավատներին պատիժ է սպասվում, և որ նրանք երկար հանգիստ չեն կարող նստել Բաքվում: Հաշվի առնելով նաև այն փաստը, որ Ադրբեջանի նկատմամբ հետաքրքրություն է սկսել ցուցաբերել Նիգերիայում գործող արմատական Բոկո Հարամ խմբավորումը, Ադրբեջանում ծայրահեղականների գործողությունները կարող են էլ ավելի ակտիվանալ:
Թուրք և ադրբեջանցի գրոհայինները ճաշելիս միմյանց հետ կատակում են ու ծիծաղում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet