▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք ընդդիմադիր գործիչը ներողություն է խնդրում հայ ժողովրդից

Թուրքիայի ընդդիմադիր քաղաքական ուժերից քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահ տկն Ֆիգեն Յուքսեքդաղը ներողություն է խնդրել հայ ժողովրդից Հայոց ցեղասպանության համար: Նա դա արել է կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովի ժամանակ: «Խոսքերս սկսում եմ 101 տարի առաջ կոտորված, արտաքսված հայերին, ասորներին և քաղդեացիներին հիշատակելով: Ցավոք, ցեղասպանությունների առաջ ճամփա բացող մտայնություն կա խուսափել առերեսումից: Մինչդեռ եթե որևէ պետություն առերեսվում է անցյալի հետ, դա չի նշանակում, թե նվաստանում է: Ընդհակառակը, ցավը մեղմացնում է: Ուզեք թե չուզեք` այս հողերում թափված արյունը մի օր փսխելու եք»,- Յուքսեքդաղի խոսքերն է մեջբերել թուրքական «yeniasya» լրատվական կայքը: Ըստ նրա՝ անցյալում տեղի ունեցած կոտորածների հետ առերեսվելը ոչ միայն օրակարգային խնդիր է, այլև պատմական պատասխանատվություն: Նրա դիտարկմամբ՝ թուրքական կառավորությունը մինչև հիմա հայ ժողովուրդին ասոցացնում է «Ներեցեք հայ է» արտահայտության հետ: Եզրափակելով իր ելույթը Յուքսեքդաղն ասել է. «Ներողություն ենք խնդրում հորեղբայր Գրիգորից, մեր ընկեր Գարոյից և մեր քրոջից` Ռոզայից»: Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի խորհրդարանի ԺԴԿ-ի հայ պատգամավոր Գարո Փայլանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովին առաջարկել էր հետաքննություն սկսել և պարզել 1908-1915թթ․ օսմանյան խորհրդարանում ներկայացված հայ 7 պատգամավորների սպանության պատճառները:

 Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին