▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան ցանկանում է «քիթը մտցնել» Արցախի գործընթացի մեջ

Անցած տարվա դեկտեմբերին Հայաստանում ռուսական ռազմաբազան համալրվեց տասնյակ նոր մարտական և տրանսպորտային ուղղաթիռներով, իսկ այս տարվա սկզբին Ռուսաստանը հայտարարեց, որ 2016-ի երկրորդ կեսին ռազմակայանում ՄիԳ-29 արդիական կործանիչների նոր խմբաքանակ, ինչպես նաև ևս մեկ տրանսպորտային ուղղաթիռ է տեղակայելու:

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը հույս ունի, որ 1917-1918թթ. նման Ռուսաստանը կհեռանա ու զենք-զինամթերքը կթողնի հայկական բանակին.

«Հույս ունեմ, որ դա երրորդ անգամ կկրկնվի: Ինչքան շատ բերեն ու զենքը լավ լինի, այնքան մեր օգտին է, որովհետև ես չեմ կարծում, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի դեմ կարող է պատերազմ սկսել:  Այսօրվա Թուրքիան դա ՆԱՏՕ-ն է»:

ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանն էլ կարևորելով զենքի տրմադրման հանգամանքը նկատեց.

«Մեր հարևանին ես միշտ նմանեցրել եմ գյուրզայի հետ, բայց մեկ տարբերությամբ.գյուրզան  կծելուց առաջ զգուշացնում է: ՆԱՏՕ-ի անդամ հանդիսանալով հանդերձ՝ նա այսօր սրիկայաբար մտել է Իրաքի տարածք ու դուրս չի գալիս: Ոչ մի ձայն չկա: Այնպես որ՝ Ռուսաստանի ներկայությունն Արաքսի ափին շատ կարևոր է, քանի որ չգիտենք՝ ինչպես Թուրքիան կվարվի Հայաստանի հետ: Այս երկիրը ցանկանում է նաև «քիթը մտցնել» Արցախի գործընթացի մեջ ու Հարավային Կովկասում իշխող դառնալ»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին