Այսուհետ շուկայում կգործեն երկու ընկերություններ, որոնք հանդես կգան համանման բրենդի ներքո. AM TAX & ACCOUNTING (հարկեր և հաշվապահություն) և AM LAW FIRM (իրավաբանական ընկերություն):
Հանրությանը և գործարարներին շփոթմունքից զերծ պահելու նպատակով տեղեկացնում ենք, որ «AM հարկեր և հաշվապահություն»-ը ստեղծվել է «AM իրավաբանական ընկերության» ֆինանսական թիմի կողմից և իր հաճախորդներին սպասարկելու է որպես անկախ ընկերություն` ֆինանսական ու հաշվապահական ծառայությունների լայն շրջանակով:
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմաններում, հարկային ու մաքսային օրենսդրության էական ու անընդմեջ փոփոխությունների ժամանակաշրջանում, ինչպես նաև Հայաստանի տնտեսական այս բարդ իրավիճակում «AM հարկեր և հաշվապահությունը» կօգնի իր հաճախորդներին օրինական ճանապարհով նվազեցնել հարկային վճարումներն ու գործառնական ծախսերը: Այս և այլ օգուտները նորաստեղծ հաշվապահական ընկերությունը կապահովի հետևյալ ծառայությունների միջոցով.
- Հաշվապահական հաշվառման ներդրում, վերականգնում և վարում
- Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում
- Հարկային խորհրդատվություն
- Հարկերի պլանավորում և օպտիմիզացիա
- Ներկայացուցչություն և շահերի պաշտպանություն հարկային, մաքսային և տեղական ինքնակառավարման մարմիններում
- Հարկային Due Diligence
- Կազմակերպության ֆինանսական գործունեության վերլուծություն և պլանավորում
- Շրջանառու կապիտալի կառավարում
- Ներքին վերահսկողական համակարգերի մշակում
- Այլ ծառայություններ...
AM հարկեր և հաշվապահության տնօրինություն