▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թշնամին օգտվում է Ամուլսարը շահագործելու հարցում ՀՀ իշխանության դանդաղկոտությունից

Այն, որ Ադրբեջանում հիստերիկ արձագանք կա՝ Ամուլսարի հանքի շահագործման թեմայով՝ վաղուց է հայտնի:

Եվ դա սկսեց այն պահից, երբ «հարևան» երկրում հասկացան, որ Հայաստանում առաջին անգամ խոշոր արևմտյան ներդրում է կայանում, որը կարող է մրցակից լինել Ադրբեջանում իրականացվող ներդրումերին: Այդ ժամանակից էլ ադրբեջանական մամուլը լծվեց Ամուլսարանի հակաքարոզչությանը ու սկսեց լայնորեն անդրադառնալ հանքի շահագործման դեմ հայաստանյան պայքարին՝ մեջբերով տեղական ակտիվիստերին ու նշելով, թե այն տարածաշրջանի համար բնապահպանական խնդիր է առաջացնելու...

Եվ սա այն դեպքում, երբ Ադրբեջանում գործում են ոսկու հանքեր, իսկ ադրբեջանական նավթահորերը բնապահպանության ու շրջակա միջավայրի տեսանկյունից շատ ավելի լուրջ խնդիր կարող են լինել։

Ամուլսարի մասով ադրբեջանական հակաքարոզչության համար հատկանշական ու խոսուն էր այն պահը, որ երբ փակվեցին դեպի հանք տանող ճանապարհները. այդժամ Բաքվի կայքերը , հիմնականում անգլալեզու հոդվածներով, թմբկահարում էին, որ տեսեք՝ Հայաստանը չի կարողանում ապահովել միջազգային ներդրումների բնականոն գործունեությունը:

Ամեն դեպքում, Ադրբեջանում ուրախանում են, երբ Ամուլսարը փակ է, իսկ հիմա էլ, «հոտն առնելով», որ տնտեսական ճգնաժամի, ներդրումների սակավության ու ֆինանսական խնդիրների ֆոնին հնարավոր է Հայաստանի իշխանությունն ուրիշ տարբերակ չունենա, քան քան Ամուլսարի բացումն, աբսուրդի են հասցրել իրենց քննադատոթյունը: Օրերս ադրբեջանական կայքերից մեկը գրել է ՝ Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքը մեծ սպառնալիք է ներկայացնում Կասպից ծովի ավազանի համար...

Ցնդաբանությունը, եթե դրա պատճառը, նույնիսկ հասկանալի է, պետք է սահման ունենա։

Ադրբեջանցիներին մնա՝ Կասպիցի ավազանի փոխարեն կնշեին Միջերկրական ծովն ու նույնիսկ տիեզերքը:

Մյուս կողմից ադրբեջանցիները պարզապես օգտվում են Հայաստանում մեր իսկ ակտիվիստական շրջանակների կողմից այս ներդրման դեմ տարածվող միֆերից, որոնք այդպես էլ որևէ հիմնավոր ապացույց չգտան։

Այսպես՝ ոչ մի փորձաքննություն կարծես չապացուցեց,  որ այն, ինչի մասին տարիներով խոսում էին հայ ակտիվիստները՝ Ամուլսարի ազդեցությունը Ջերմուկի ջրերի կամ Սևանի վրա որևէ գիտական հիմք ունի։

Դե իսկ եթե կարելի է առանց ապացույցի պնդել, որ հանքը կազդի 50 կմ հեռու գտնվող Սևանի վրա ու դրա հիման վրա տապալել երկրի ամենախոշոր ներդրումը, ադրբեջանցիներն էլ հիմա առաջ են բերում Կասպից ծովի վրա ազդեցության էլ ավելի անհեթեթ թեզը, որ այս  պատմության մեջ խճճված Հայաստանի կառավարությունը էլ ավելի դժվարությամբ կարողանա շտկել Հայաստանի տնտեսության առանց այդ էլ բարդ վիճակը՝ փորձելով լուծել Ամուլսարի երկարած ու արհեստական բարդացրած խնդիրը։

Հեղինակ՝ Արսեն Մաթևոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին