▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թվում է` մի ամբողջ կյանք պատերից ներս ենք. շատ կուզեի՝ վերադառնար աղմուկը. Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անցյալ օրը` տնային երկարուձիգ օրերից հետո գնացել էի Հանրային ռադիո` Ավետին հյուր: Եթերում ագահի պես շփվում էի ռադիոունկնդրի հետ, ու վերջում գիտակցեցի, թե որքան են կարևորվել մեր կյանքում նույնիսկ լիովին անծանոթ մարդիկ, կարևորվել են, որովհետև իրար օդի պես պետք ենք ԲՈԼՈՐՍ` անկախ ամեն ինչից: Հետո նստեցի երգող արձանի մոտ ու լռեցի...

Քաղաքը դյութող լռություն ուներ, տարօրինակ, անսովոր ու նույնիսկ վախեցնող: Չկային այլանդակ հռհռոցով անցնող երիտասարդներ, որոնք սովորաբար այդ ժամին շատ են լինում կանգնած, չկային սրճարաններում աղմկող մարդիկ, պատահական անցորդներն ու այստեղ-այնտեղ թափթփված ծխախոտի ծխուկները... գրեթե չկար երթևեկություն, լուռ էր Քաղաքը ու սպասումով` անժամանակ:
Ու ես հիշեցի, որքան եմ գրել մեր քաղաքի` անընդհատ չլռելու մասին, իր անդադար աղմուկի ու հարատև չքնելու մասին...
ես շատ կուզեի, որ վերադառնար աղմուկը` իր հետ ՀԵՏ բերելով Կյանքը:
Հ.Գ. Մի օր արթնանանք ու հանգիստ, աղմուկով քննարկենք իրար, դրսում բարձրաձայն շփվենք ու լիաթոք ծիծաղենք ԻՐԱԿԱՆՈՒՄ, էս կիսաշշուկն արդեն շատ է կեղեքում...
Թվում է` արդեն մի ամբողջ կյանք պատերից ներս ենք... ու պայթում ենք, բայց` ներս:
Հ.Գ.Գ. Նախկինում աղմուկի մասին միևնույն է գրում էի սիրահարվածի աչքերով` առանց բացասական հույզի, իսկ հիմա` հասուն ու կարոտից խեղդվող մարդու երազանքով»:

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անցյալ օրը` տնային երկարուձիգ օրերից հետո գնացել էի Հանրային ռադիո` Ավետին հյուր: Եթերում ագահի պես շփվում էի ռադիոունկնդրի հետ, ու վերջում գիտակցեցի, թե որքան են կարևորվել մեր կյանքում նույնիսկ լիովին անծանոթ մարդիկ, կարևորվել են, որովհետև իրար օդի պես պետք ենք ԲՈԼՈՐՍ` անկախ ամեն ինչից: Հետո նստեցի երգող արձանի մոտ ու լռեցի... Քաղաքը դյութող լռություն ուներ, տարօրինակ, անսովոր ու նույնիսկ վախեցնող: Չկային այլանդակ հռհռոցով անցնող երիտասարդներ, որոնք սովորաբար այդ ժամին շատ են լինում կանգնած, չկային սրճարաններում աղմկող մարդիկ, պատահական անցորդներն ու այստեղ-այնտեղ թափթփված ծխախոտի ծխուկները... գրեթե չկար երթևեկություն, լուռ էր Քաղաքը ու սպասումով` անժամանակ:
Ու ես հիշեցի, որքան եմ գրել մեր քաղաքի` անընդհատ չլռելու մասին, իր անդադար աղմուկի ու հարատև չքնելու մասին...
ես շատ կուզեի, որ վերադառնար աղմուկը` իր հետ ՀԵՏ բերելով Կյանքը:
Հ.Գ. Մի օր արթնանանք ու հանգիստ, աղմուկով քննարկենք իրար, դրսում բարձրաձայն շփվենք ու լիաթոք ծիծաղենք ԻՐԱԿԱՆՈՒՄ, էս կիսաշշուկն արդեն շատ է կեղեքում...
Թվում է` արդեն մի ամբողջ կյանք պատերից ներս ենք... ու պայթում ենք, բայց` ներս:
Հ.Գ.Գ. Նախկինում աղմուկի մասին միևնույն է գրում էի սիրահարվածի աչքերով` առանց բացասական հույզի, իսկ հիմա` հասուն ու կարոտից խեղդվող մարդու երազանքով»:

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին