▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղամարդը կնոջ ներկայությամբ ցած է նետվել «Նաիրի» ԲԿ-ից

 

«Նաիրի» բժշկական կենտրոնում այսօր՝ նոյեմբերի 10-ին, վաղ առավոտյան տղամարդ է 3-րդ հարկից ցած նետվել:
NEWS.am-ին բժշկական կենտրոնից հայտնեցին, որ տղամարդը բուժվում էր նյարդաբանական բաժանմունքում:
«Կնոջ ներկայությամբ մոտ 45 տարեկան Արմեն Կարապետյանը է ցած նետվել պատուհանից: Այս պահին նա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ համալիր հետազոտություններ անցնելու համար: Դրդապատճառները դեռ հայտնի չեն»,- ասաց հիվանդանոցի փոխտնօրեն Անատոլի Գնունին:

Այսօր վաղ առավոտյան «Նաիրի» բժշկական կենտրոնի 3-րդ հարկից տղամարդ է ցած նետվել: Asekose.am-ին հիվանդանոցի փոխտնօրեն Անատոլի Գնունին հայտնեց, որ նա բուժվում էր նյարդաբանական բաժանմունքում:

«Իրեն ցած նետողը 1962 թվականին ծնված Արմեն Կարապետյանն է, այդ պահին կինը կողքին է եղել»,-տեղեկացրեց Գնունին:

Արմեն Կարապետյանը ստացել է վերջույթների կոտրվածքներ, որոնքՆաիրի ԲԿ-ում իմոբիլիզացվել են և նա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ համալիր հետազոտություններ անցնելու համար:

Տղամարդու այդ ծայրահեղ քայլի գնալու դրդապատճառները դեռ հայտնի չեն:

Հեղինակ` Անի Միրաքյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին