▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Աճեմյանի «Հնչյունի թատրոն» ստեղծագործությունը՝ ՀՀ պետական մրցանակի դափնեկիր

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով մի շարք բնագավառներում շնորհվել են Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական մրցանակները: Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական մրցանակներ են շնորհվել գրականության և արվեստի (գրականության և հրապարակախոսության, երաժշտության և կինոարվեստ), ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառներում:

Երաժշտության ոլորտում Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վարդան Աճեմյանի «Հնչյունի թատրոն» ստեղծագործությունը (գրված լարային նվագախմբի, գոսերի և դաշնամուրի համար) դարձել է պետական մրցանակի դափնեկիր:
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին