▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Պետրոսյանի դատավարությունը` Հայաստանի արդարադատության և հասարակության դեմքն է

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Նախ, երբ չկա 12 ատենակալների դատարան, այլ ինչպես Սովետ Միության տարիներին կար դատավորի «ներքին համոզմունք» իդիոտիզմը, ապա նման դատարանը չի կարող չկոչվել՝ դիկտատորակա՛ն:

Ի՞նչ է նշանակում դատարանի, այսինքն մեկ չինովնիկի «ներքին համոզմունք»: 
Օրինակ, ես համոզված եմ, որ ՀՀ-ի յուրաքանչյուր դատավոր կաշառակեր է, և դրանում համոզված է ՀՀ ողջ բնակչությունը: Դե արի քեզ դատենք, այ ապուշ:

Երկրորդ, Բռավո՛ դատապաշտպանին, որը ՀՀ արդարադատությանն ու հասարակությանը հայելի դեմ տվեց: Ֆրանսիացի դատապաշտպանը մտածում է օրենքի գերակայության հիմքով, պարզ ու հստակ՝ 
1- Վարորդական իրավունք ունեցե՞լ է:

2- Հարբա՞ծ է վարել:

3- Երթևեկության կանոնները խախտե՞լ է:

Եթե մեղադրող կողմը չի կարողանում ապացուցել այս երեք չափորոշիչները, ապա իրավունք չունի շարունակելու: Անկախ նրանից, թե ում են դատում:

Բայց այսօրվա հայ հասարակության ԽՈՒՃՈՒՃ մտածողությունը, որը դատական համակարգի հիմքն է, անմեղսունակ է: Նա տատանվելով ողբերգության և արդարադատության մեջ, չի՛ կարողանում հստակ հասկանալ, որ դրանք տարբե՛ր բաներ են:

Օրինակ, հայ քննիչը չի հասկանում, որ իր «ներքին համոզվածությունը» ԶԵՐՕ է, եթե նա օրենքի սահամններում չի կարող ապացուցել հանցանքը: Եվ նա իր անկարողությունը համարում է անձնական վիրավորանք՝ «Ո՞նց թե արա...», ինքը քննիչ լինի ու իրան չքծնե՞ն... 


Նախ օրենքը պետք է լինի հստակ ու կանոնակարգված՝ լինի ազատ դատավորի «ներքին համոզմունքից»: Երկրորդ, ի վերջո ՕՐԵՆՔԸ գործիք է, այն կարելի է օգտագործել լիարժեք կամ կիսատ պռատ՝ կապված տվյալ հասարակության օրենքի նկատմամբ ունեցած մշակույթից: 


Հասարակության կենցաղային մշակույթից ու մտածողության ձևից - ուղիղ կախվածություն մեջ է՝ թե՛ անհատի կյանքը, թե՛ երկրի վիճակը: Օրինակ, մեր հասարակությունում տասից իննը չի հասկանում, որ հայրենասիրությունը սկսվում է փողոցի մայթին ծխախոտի մնացուկը չնետելով, հետիոտնի ու երթևեկության կանոնները պահպանելով և այլն...

Արթուր Արմին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին