▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ուսումնարանի պետը դարձավ քավության նոխազ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Երևի ես քչերից կլինեմ՝ եթե այդպիսիք ընդհանրապես կան, որ դեմ կարտահայտվեն ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանի ազատմանը:

Հասկանալի է՝ վերջին 2-3 տարում երկու զոհ ունենալը դրականորեն չի բնութագրում ո՛չ ուսումնական հաստատությունը, և ո՛չ էլ նրա ղեկավարությանը: Սակայն դժբախտաբար խնդիրը միայն այդ կառույցինը չի, խնդիրն ավելի լայն է ու խորը: Եթե հասարակության մեջ որպես արժեքային համակարգ է ձևավորվել արժեքային համակարգի բացակայությունը, եթե քաղաքացիներն իրար հետ հարց «պարզելու» են գնում առնվազն սառը զենքով, եթե ոստիկանությունը կարող է մարդ ծեծել՝ առանց գիտակցելու, որ արանքում կին ու երեխա են, ապա ինչու չեն կարող նույն ոգով հարաբերություններ պարզել զինվորները:

Կներեք, բայց այդպես չի լինում, և գեներալ-լեյտենանտն էլ տվյալ դեպքում դարձավ ընդամենը քավության նոխազ, որովհետև նրա ազատմամբ չեն լուծվի այն խնդիրները, որոնց դրսևորումն է ընդամենը սպանությունը:

Վախթանգ Սիրադեղյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին