▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերին Լարսի անցակետում հայկական մեքենաների խցանումը հասնում է 4 կիլոմետրի. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել վրաց-ռուսական Վերին Լարսի անցակետում: Կուտակված ավտոմեքենաների շարասյունը անցնում է 4 կիլոմետրից: Ռուսական կողմից խցանումը հասնում է մինչև վրացական սահմանը, իսկ վրացական կողմից՝ հակառակը:

Կուտակման մեջ հայտնված հայերը պատմել են, որ իրենց նկատմամբ վերաբերմունքը ընդգծված բացասական է եղել եւ նրանց, կարծես թե, որքան հնարավոր է՝ փորձել են երկար սպասեցնել:

Խցանման մեջ կան նաև հարյուրավոր բեռնատարներ, որոնք բարձված են բերքով և երկար սպասելուց հետո բերքը փչանում է: Վարորդներն էլ բողոքում են, որ սահմանի մոտ չկան պայմաններ: Դա հաստատում են ճանապարհի եզրին գոյացած աղբակույտերը:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին