▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վթար՝ Վայոց Ձորի մարզում. պաշտոնյան բախվել է ժայռաբեկորներին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր` օգոստոսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:Ժամը 11: 30-ի սահմաններում Գորիս քաղաքի Նարեկացի 4-րդ փողոցի բնակիչ, 44-ամյա Վարդան Սինանյանը իր վարած Lexus մակնիշի 21 ԼՍ 544 համարանիշի ավտոմեքենայով Գետափ-Մարտունի միջպետական նշանակության ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում՝ դեպի Գետափ գյուղ ընթանալիս՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ, մի քանի պտույտ գլորվելով՝ բախվել ժայռաբեկորներին և գլխիվայր շրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, վարորդի համաքաղաքացիներ, 4-ամյա Դավիթ Սինանյանը , 45-ամյա Նորայր Հակոբջանյանը, 36-ամյա Անուշիկ Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ մարզի փրկարարական վարչության պետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից մարզի քննչական վարչության պետ Վարդան Ավագյանի կարգադրությամբ դեպքի վայր է ժամանել քննիչ Արթուր Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին