Հրանուշ Սուքիասյանը գյումրիաբնակ ստեղծագործող է, ով 1990 թվականին վթարի հետևանքով ենթակվելով կրկնակի վիրահատության և այդպես էլ չվերականգնելով քայլելու ունակությունը, այնուամենայնիվ չի կորցրել կյանքի հանդեպ սերն ու ստեղծագործելու ծարավը:
Տիկին Հրանուշը Հայաստանի Հանրապետության Գրողների Միության անդամ է, որի կողմից 2012 թ. հրատարակվել են նրա գրքերից ու ժողովածուներից երկուսը: Տիկին Հրանուշն ապրում է իր տղայի, հարսի և երկու թոռնիկների հետ, սակայն ընտանիքի անդամներից և ոչ մեկը չի աշխատում, քանզի տղան առողջական խնդիրներ ունի, իսկ հարսը խնամում է մյուսներին: Հայաստանում սահմանափակ կարողություններով մարդիկ չեն կարող օգտվել հանրային տրանսպորտից, նույնիսկ շատ նորակառույց շինություններ չունեն թեքահարթակներ, որոնց բացակայության հետևանքով նման մարդիկ զրկվում են հանրային տարածքներից և ծառայություններից օգտվելու իրենց իրավունքից:
Տիկին Հրանուշի երազանքն է՝ ապրել «մարդկային» պայմաններում` հավատալով, որ նրա սոցիալական ներառումը աջակցում է ֆիզիկական և մտավոր առողջությանն, ինչպես նաև անձնական և պրոֆեսիոնալ զարգացմանը:
Նոահ ՀԿ առաքելությունը կայանում է վերջինիս իրագործման գործընթացին մասնակից և նպաստող կողմ հանդես գալու մեջ. մասնավորապես նախատեսվում է տիկին Հրանուշի որոշ ժողովածուների և գրքերի հրատարակում, թեքահարթակի կառուցում շենքի մուտքի մոտ, բնակարանի լուսամուտների փոխարինում նորերով:
Նվիրատվություն կատարել ցանկացողերը կարող են այցելել www.indiegogo.com կայք և գտնել "The woman who believes" ֆինանսական արշավը "Community" բաժնում: Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել «Նոահ» հկ հիմնադիր և արշավի կազմակերպիչ Իվետա Ղազարյանի հետ 093 06 63 67 հեռախոսահամարով: