▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղազախստանից Հայաստան է ներկրվել 4-րդ կարգի ցորեն, որը հիմնականում օգտագործվում է կենդանիների կերերում

Ղազախստանից Հայաստան է տեղափոխվել 1000 տոննա 4-րդ կարգի ցորեն. այս մասին հայտնել է Ղազախստանի նախարարության գյուղատնտեսության նախարարությանը կից «Սննդի կորպորացիա» ընկերության կառավարիչ Տոբիլբեկ Օմարովը։

Նա նշել է, որ 15 վագոնանոց գնացքը հաջողությամբ անցել է նոր երթուղով՝ Ղազախստանից՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջով:

Ընկերության կառավարչի խոսքով՝ Սննդի պայմանագրերի կորպորացիան ներկայումս բանակցություններ է վարում հայ գործընկերների հետ, որոնք հետաքրքրված են ղազախական ցորենի կայուն մատակարարմամբ։ Ընկերությունը նշել է, որ հացահատիկի առաքումները դեպի Երևան կարող են աճել ապագայում։

Նշենք, որ 4-րդ կարգի ցորենը փափուկ ցորեն է՝ ցածր թխման հատկություններով, որն օգտագործվում է հիմնականում կերերի արտադրության համար որպես հավելանյութ՝ հաց թխելիս, երբ խառնում են ավելի խոշոր ցորենի տեսակների հետ։

Գյուղատնտես Հարություն Մնացականյանը «Այսօր.ամ»-ի հետ զրույցում նշել է, որ Ղազախստանում այս տարի եղանակային պայմանների պատճառով ցածրորակ ցորենի բերք է ստացվել: Նա, սակայն, հստակ չի կարողանում ասել՝ արդյոք 3-րդ և 4-րդ կարգի ցորեն է ներկրել Հայաստանը, որը պարենային ցորեն չի հանդիսանում: Միևնույն ժամանակ, Մնացականյանը չի բացառում, որ կարող է Հայաստանից մասնավոր ընկերությունը առաջին կարգի ցորեն է գնել:

«3-րդ և 4-րդ կարգի ցորենից լավ կարգի ալյուր չի ստացվում: Այդ ցորենը, սակայն, մարդու առողջության համար վտանգավոր չէ: Ենթադրենք՝ ցորենի նատուրան պետք է լինի 700 միավոր, սոսնձանյութը լինի 20 միավոր, այդ կարգերի դեպքում ավելի ցածր միավոր է լինում և լավ որակի ալյուր չի ստացվում: Աշխարհում արտադրված ցորենի 70 տոկոսը կիրառվում է որպես անասնակեր, միայն 30 տոկոսն է օգտագործվում որպես ալյուր և պարենային սննդամթերք»,-նկատել է գյուղատնտեսը:

Հավելենք՝ համաձայն ղազախական լրատվամիջոցների, Ղազախստանի կառավարության նիստում գյուղատնտեսության նախարար Այդարբեկ Սապարովը պաշտոնապես հայտարարել էր, որ աշնանային անձրևները հանգեցրել են Ղազախստանում ցորենի որակական ցուցանիշների անկման։ Ըստ նրա՝ այս տարվա բերքի 40 տոկոսը ցածրակարգ է, փափուկ ցորենի ծավալի 60%-ը դասակարգվել է որպես երրորդ կարգի, 28%-ը՝ որպես չորրորդ:

***

«Իրազեկ և և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ստեղ ասում են՝ վա՜յ քու, արա՛:
Էկոնոմիկայի նախարարությունը չի՞ ուզում մի հատ էլ ֆոտոսեսիա անի ու ցույց տա, օրինակ, որ չորրորդ կարգի ցորենի հետ մի 2 բուռ էլ առաջին կարգի ցորեն է եկել:
Կպարզաբանե՞ն, արդյոք այդքան գովաբանված ցորենը որպես անասնակե՞ր է ներմուծվել, թե՞ պետության թողտվությամբ մի ֆոկուս անելու են ու դառնա «բարձրակարգ ալյուր»:
Ո՞ր փորձաքննությունով եք պարզել՝ չորրո՞րդ կարգի է, թե՞ հինգերորդ, սննդի համար պիտանի՞ է, թե՞ ոչ:
Շատ հետաքրքիր է, եթե մեկն էլ նույն ճանապարհով աթար բերի (դե մեր անասնապահության վիճակը լավ չի՝ հնարավոր է աթարի դեֆիցիտ էլ ունենանք) ու վառվող աթարի մեջ պատրաստվող ուտելիքների փառատոն կազմակերպի, նույն հավեսով համտեսելու ու նկարվելո՞ւ են:
«Արա, բայց ուզբե՞կ»-ը դառնում ա «արա, բայց չորրորդ կա՞րգ»»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին