Ղազախստանում Ադրբեջանից ժամանած գնացք է անհետացել:
Haqqin.az-ի տեղեկություններով՝ Ուկրաինայից դուրս եկած կոնտեյներային գնացքը, որը շարժվում էր բեռները Մետաքսի ճանապարհով Եվրոպայից Չինաստան հասցնելու համար նախատեսված Ռուսաստանը շրջանցող ճանապարհով, գրաֆիկից հետ է մնացել։
Հանրապետության երկաթուղիների ազգային օպերատորի մամուլի ծառայությունը չի կարողացել պատասխանել, թե որտեղ է հիմա գնացքը՝ նշելով, որ այն շարժվում է հանրապետության տարածքով։
Ընդ որում, տեղի տրանսպորտային ընկերություններից մեկը հայտնել է, որ գնացքը դեռ հունվարի 30-ից վճարումները չկատարելու համար կանգնած է Բալխաշ Կարագանդայի մարզում։ Այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։
Հաղորդվում է, որ հունվարի 22-ին ուկրաինական ապրանքներ տեղափոխող գնացքը ժամանել էր Բաքու Ռուսաստանը շրջանցող «Մետաքսի ճանապարհի» հատվածով։