Պատկան մարմինները հորդորում են մարդկանց սպասել և եզրահանգումներ չանել, նաև մարդկանց մեղադրում են նրանում, որ չլինելով մասնագետ, վարկածներ են առաջ բերում, տարածում: Պատկան մարմիններ, եթե դժգոհ եք, որ ոչ մասնագետները, կամ ինֆորմացիայի չտիրապետող մարդիկ վարկածներ են առաջ բերում և տարածում, ապա դա արեք դուք: Սուս նստել եք, բնականաբար մարդիկ սկսում են իրենք մտածել թե ինչն ինչոց է: Խոսեք, ներկայացրեք մարդկանց ինչ է կատարվել և կատարվում, որ մարդիկ հանգստանան, որ պղտոր ջրում ձուկ բռնելու փորձ անողներն էլ կաշկանդվեն, իսկ ոչ մասնագետները ստիպված վարկածներ չմտածեն: Հիմա կասեք, գործի շահերից ելնելով չեն բարձրաձայնում մանրամասները. Խնդրեմ, մի մանրամասնեք, էության մասին խոսեք, մանրամասները հետո: Մի լռեք:
Խոսեք, ներկայացրեք մարդկանց ինչ է կատարվել և կատարվում, որ մարդիկ հանգստանան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet