▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. վարորդը և 3 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Օգոստոսի 22-ին, ժամը 23.44-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ձորաղբյուր-Ջրվեժ-Գառնի ավտոճանապարհների խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են ՎԱԶ-2101 մակնիշի 41 DO 041 պ/հ (վարորդ՝ Ա. Փ.) և ՎԱԶ-2106 մակնիշի 34 UR 063 պ/հ (վարորդ՝ Ա. Զ) ավտոմեքենաները, ինչի հետևանքով վարորդ Ա.Զ.-ը (ծնվ. 1950 թ.) և 4 ուղևորները (Ա.Փ.-ը, Մ. Գ.-ը, Վ. Մ.-ը և Ս. Կ.-ը) տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Սրբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են մեքենաները և փակել բալոնի փականը: 

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին