▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր հրդեհ Առինջ գյուղում. հրշեջների հետ կրակի մարման դեմ «մենամարտում էին» նաև բնակիչները

 

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ օգոստոսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Առինջ գյուղի 1-ին փողոցի 5-րդ տան տանիքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր է ժամանել թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Տեղում հրշեջները քաղաքացիների հետ սկսել են կանխել կրակի տարածումը, սակայն լրացուցիչ հրդեհի վայր են կանչվել թիվ 9, թիվ 5, թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատներից հրշեջներ:

Քաղաքացիներն ու հրշեջները կարողացել են որոշ ժամանակ անց ամբողջովին մարել կրակը և պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 18՝ սեփականատեր Մարիա Վարդանյան, թիվ 20՝ սեփականատեր Հենրիկ Ստեփանյան և թիվ 22՝ սեփականատեր Մեսրոպ Գուլոյան տան տանիքներում: 

Ամբողջությամբ այրվել է տանիքների փայտյա կառուցատարրերը, ինչպես նաև թիվ 18 տան հյուրասենյակի գույքը ամբողջությամբ, իսկ խոհանոցն ու սանհանգույցը ամբողջությամբ ջերմահարվել է: 

 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին