▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր հրդեհ` Երևանի կաշվի գործարանում

Արդեն 3 ժամից ավելի է՝ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 5 մարտական հաշվարկով ժամանած հրշեջ-փրկարարները պայքարում են Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում ԽՍՀՄ տարիներին կառուցված, այս պահին չգործող Ստեփան Շահումյանի անվան «Կաշվի միավորում» արտադրական ընկերության տարածքում կաշվի և անհայտ ծագմամբ նյութի թափոնների մոտ 100 ք/մ տարածքում առաջացած խոշոր հրդեհի դեմ։ 

/filemanager/uploads/kashvi_gorcaran.jpg

Այս մասինն հայտնում է Shamshyan.com-ը:

Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են այդ ընկերության աշխատակիցները։ Հրշեջները մի քանի հատվածներում հրդեհը մարելիս, շատ դեպքերում վտանգում են իրենց կյանքը, քանի որ կրակից և ծխից առաջանում են վտանգավոր գազեր։ Հրշեջներին հաջողվել է կրակի տարածումը կանխել, սակայն աշխատանքները որոշ ժամանակ կշարունակվեն։

Թե ինչն է եղել կրակի պատճառը՝ դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին