▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր վթար Լոռիում. ոչ սթափ վարորդն ու նրա 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ փետրվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Տաշիր քաղաքի Գետափնյա փողոցի բնակիչ, 32-ամյա Արթուր Ավետիսյանի վարած Mazda մակնիշի 77 TV 767 համարանիշի և Գետավան գյուղի բնակիչ, 44-ամյա Մայիս Աղաջանյանի վարած Վազ 2106 մակնիշի 34 NM 348 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ի վարորդ Մ. Աղաջանյանն ու նրա ուղևորներ՝ համագյուղացիներ, 8-ամյա Սամվել Մելքոնյանն ու 3-ամյա Անի Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն։

Վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության՝պարզելու նրաց սթափության աստիճանը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ «06»-ի վարորդը եղել է ոչ սթափ, ավտոմեքենայում էլ հայտնաբերվել են գարեջրի բացված շշեր, իսկ վիրավորներն էլ նրա երեխաներն են։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին