▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարուհի Փոստանջյանին տեղափոխել են հիվանդանոց

Այսօր «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին «hraparak.am»-ի հետ զրույցում ասել է կուսակցության անդամ Արտակ Մելիքյանը՝ նշելով, որ առողջական խնդիրներ ունի Փոստանջյանը։ Ընտրությունների օրը ոստիկանների հետ քաշքշուկի հետեւանքով ուսը ուռել է։ 

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ Զարուհի Փոստանջյանն իր համակիրների հետ մուտք էր գործել Ավան վարչական շրջանում գտնվող Տարոն Մարգարյանի նախընտրական շտապ եւ պանաջել էր բացել դատարկները:

Այդ ընթացքում միջադեպ էր տեղի ունեցել Փոստանջյանի եւ շտաբի աշխատակիցների մասնակցությամբ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին