▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զբոսաշրջիկներն, անմխիթար ճանապարհների պատճառով, հրաժարվել են Թբիլիսիից Երևան այցելելու մտքից

 

Հայաստանի  դժբախտությունը, կարծես, մեր ճանապարհներն են: Ներկայացվող կադրերում Վրաստան տանող միջպետական ճանապարհն է՝ Իջևանով: Հարևան հանրապետություն տանող մեկ այլ միջպետական ճանապարհ էլ կա Վանաձորով, սակայն նույն անմխիթար վիճակն է՝ բարեբախտաբար որոշ հատվածներում: Սակայն դա արդեն բավական է, որ Հայաստան մտնող զբոսաշրջիկն, այսպես, ասենք ՝ ոչ լավ  տպավորություն ստանա: 
Պատահական չէ, որ Թբիլիսիից երկօրյա այցով Երևան ուղևորվող օտարերկրացի զբոսաշրջիկների խումբը, հենց այս ճանապարհների պատճառով հրաժարվել են հայաստանյան զբոսաշրջության մտքից ու  հետ են վերադարձել: 
Ի դեպ, բավական է հասնել հայ-վրացական սահմանի մոտ, եւ հենց անցակետում արդեն նկատելի են տարբերությունները: Ընդ որում, տարբերությունն ընդգծվում է հատկապես գիշերը. հայկական կողմում մայրուղին մութ է, առանց որեւէ լուսավորման, փոշոտ ու կեղտոտ, իսկ ասֆալտը՝ կիսաքանդ: Բավական է ընթանալ մի քանի մետր եւ հարեւան Վրաստանում ես՝ գեղեցիկ, լուսավորված, մաքուր եւ լավ ասֆալտապատված ճանապարհ: 
Ցավալի է, բայց համեմատության եզր անգամ չկա: 

Հայաստանի  դժբախտությունը, կարծես, մեր ճանապարհներն են. ռուս դասականի խոսքերն՝ ասված ցարական Ռուսիայի մասին՝ «սազում»  են մեր ճանապարհներին:

Ներկայացվող կադրերում Վրաստան տանող միջպետական ճանապարհն է՝ Իջևանով: Հարևան հանրապետություն տանող մեկ այլ միջպետական ճանապարհ էլ կա Վանաձորով, սակայն նույն անմխիթար վիճակն է՝ բարեբախտաբար որոշ հատվածներում: Սակայն դա արդեն բավական է, որ Հայաստան մտնող զբոսաշրջիկն, այսպես, ասենք ՝ ոչ լավ  տպավորություն ստանա: 

 

 

 

 

 

Պատահական չէ, որ Թբիլիսիից երկօրյա այցով Երևան ուղևորվող օտարերկրացի զբոսաշրջիկների խումբը, հենց այս ճանապարհների պատճառով հրաժարվել են հայաստանյան զբոսաշրջության մտքից ու  հետ են վերադարձել: 
Ի դեպ, բավական է հասնել հայ-վրացական սահմանի մոտ, եւ հենց անցակետում արդեն նկատելի են տարբերությունները: Ընդ որում, տարբերությունն ընդգծվում է հատկապես գիշերը. հայկական կողմում մայրուղին մութ է, առանց որեւէ լուսավորման, փոշոտ ու կեղտոտ, իսկ ասֆալտը՝ կիսաքանդ: Բավական է ընթանալ մի քանի մետր եւ հարեւան Վրաստանում ես՝ գեղեցիկ, լուսավորված, մաքուր եւ լավ ասֆալտապատված ճանապարհ: 
Ցավալի է, բայց համեմատության եզր անգամ չկա: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին