Կարծիք կա, որ «Զվարթնոց» օդավակայանն իր նշանակությանը չի ծառայում, նշում են, որ օրինակ սեյսմակայուն չէ, սակայն այն նախագծվել է այնպես, որ կարողանա դիմակայել անգամ 9 և ավելի բալ երկրաշարժի դեպքում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Օդանավակայանի հին մասնաշենքի նախագծի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը:
«Օդանավակայանը 30 տարով անհատույց վարձակալել է Միջազգային օդանվակայաններ» կազմակերպությունը, որն էլ բարձրացրել է ապամոնտաժման հարցը»,-նշեց Անահիտ Թարխանյանը:
Լրացնելով նրա խոսքը` Հանրային խորհրդի Պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի նախագահ Ժասմին Ասրյանը նշեց, որ սա ազգային ցավ է և բոլորովին գաղտնիք չէ, թե ինչ ջարդ է սկսվել հուշարձանների նկատմամբ: Ինչ վերաբերում է հարցին, թե սեյսմակայուն չէ, երեսապատումը պոկվել է և այլն, Ժասմին Ասրյանը նշեց.
«Սա ՀՀ-ում արդեն ընդունված ձեռագիր է, սակայն պետք է ասել, որ «Զվարթնոցը» երկու անգամ ավելի ամուր է, քան «Օստանկինո»-ի հեռուստաաշտարակը: Եթե ասում են, որ երեսպատումը պոկվել է, ապա պետք է ներդրումներ անեին և բարելավվեին վիճակը:
Ուստի Հանրային խորհուրդն առաջարկել է կասեցնել ելքն ու մուտքը այն տարածք, որ մտադիր է քանդել կառավարիչը, քանի որ չգիտենք, թե ինչպիսի վերաբերմունք կցուցադրվի այդ կառույցի նկատմամբ: Հարց է` 19 տարի հետո արդյոք պետությունը կվերադարձնի՞ իմ ազգային արժեք հանդիսացող «Զվարթնոցը»»:
Բանախոսների փաստմամբ «Զվարթնոց»-ը մոդեռն ճարտարապետության լավագույն նմուշ է համարվել, այն վերականգնելու համար 12 մլն է անհրաժեշտ, և, եթե վարձակալը հրաժարվում է ներդրուներ կատարել` կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի:
Անի Կարապետյան