▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞վ են վտանգավոր թուրքական սերիալները

Հեռուստասերիալները ամբողջ աշխարհում դարձել են առօրյայի անբաժան մասը, ու եթե ժամանակին Հայաստանում տարածված էին բրազիլական կամ մեքսիկական սերիալները, ապա այսօր, որքան էլ տարօրինակ հնչի, դիտողականության տեսանկյունից առաջատար են թուրքական սերիալները։ Անգամ հասարակական տրանսպորտում շատ հաճախ կարելի է նկատել, թե ինչպես են մարդիկ հեռախոսներով դիտում այդ սերիալները։

ՍթարՆյուզ-ն է գրում ու ներկայացնում  թուրքական սերիալների ֆենոմենը, նրանց թողած ազդեցությունը և այդ սերիալներում հայերին կատարված անդրադարձը։
«Այսօր Թուրքիան աշխարհում հեռուստասերիալների երկրորդ ամենամեծ արտահանողն է: Զիջում է միայն Միացյալ Նահանգներին: 140 երկրում 650 միլիոնից ավելի մարդ թուրքական սերիալներով տեսնում ու սովորում է այդ երկրի պատմությունը, էլ չենք ասում, որ սիրահարվում է թուրք դերասաններին և Թուրքիան ընգրկում պարտադիր այցելվող երկրների առաջին շարքերում։

Բայց այս արդյունքին հասնելու համար այդ երկիրը օգտագործում է իր ողջ ռեսուրսները՝ ընդհուպ մինչև պետական ֆինանսավորում։ Հենց պետության հովանու ներքո էլ նկարահանվում են գրեթե բոլոր սերիալները, որոնց մեջ առանձմահատուկ տեղ են զբաղեցնում պատմական և թուրքական պետությանը գովաբանող սերիալները։ Մասնավորապես, «Հոյակապ դար» պատմական հեռուստասերիալը, որը պատմում է Օսմանյան կայսր Սուլեյման առաջինի մասին Ամբողջ աշխարհում դիտել է մոտ կես միլիարդ մարդ: Միայն դերասանների կոստյումների վրա 25 մարդ է աշխատել: Նման սերիալներով թուրքական իշխանությունները ձգտում են ցույց տալ, թե իբրև իրենք ունեն դարերից եկող պատմություն ու ազնվական ծագում։ Թուրքական պետական հեռուստաալիքն էլ յուրահատուկ ձևով է պրոպագանդում իր ներկայիս քաղաքականությունը հենց սերիալների միջոցով։ Օրինակ՝ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության գործունեությանը նվիրված Թեշքիլաթ սերիալի միջոցով նախագծի հեղինակները փորձում են այլ լույսի ներքո ներկայացնել սիրիական պատերազմը։ Հայերիս, ցավոք, քաջ հայտնի է «Թեշքիլաթը Մահսուսա» կազմակերպությունը, որը մասնակցել է Հայոց ցեղասպանությանը: Ժամանակակից թուրքական հետախուզությունը սերում է հենց այս կազմակերպությունից:
Իսկ ահա Աբդուլ Համիդի մասին պատմող հեռուստասերիալում տեսնում ենք նաև Կոմիտասի կերպարը։ Պատմոպթյունից է հայտնի, որ Աբդուլ Համիդը արյունարբու կառավարող է եղել՝ իրականացնելով հայերի առաջին զանգվածային կոտորածը։ Սերիալում նա ներկայացված է որպես բարեպաշտ ու արդար ղեկավար, իսկ հայերը՝ ի դեմս Կոմիտասի ներկայացվում են որպես դավաճաններ ու թուլամորթներ։ Սա ունի իր հստակ նպատակը։ Թուրքիան սերիալների միջոցով քարոզչություն է իրականացնում ներքին և արտաքին լսարանի համար։ 2008-ին թուրքական սերիալների արտահանման եկամուտը 10 միլիոն դոլար էր, 2012-ին՝ 10 անգամ ավելին: 2018-ին այս թիվը հասավ 350 միլիոն դոլարի: Համարձակ կանխատեսումներով 2023-ին եկամուտը կկազմի 1 միլիարդ դոլար: Եվ ինչքան էլ անսպասելի է, բայց Ամենամեծ թվով սերիալները Թուրքիայից գնում է Չիլին, ամենաշատը վճարում են Մեքսիկան ու Արգենտինան:
Ամենապարզ ճշմարտությունը, որ պետք է իմանալ թուրքական հեռուստաալիքների մասին այն է, որ դրանք կառավարվում են պետական մակարդակով: Միջինում յուրաքանչյուր էպիզոդի համար ծախսվում է 500-800 հազար դոլար, չհաշված մի քանի միլիոն դոլարի ներդրումը նախնական փուլում: Մասնավոր հեռուստաընկերություններն իհարկե բարդ խնդրի առաջ են կանգնում և օգնության է հասնում պետական ֆինանսավորումը, որի հետ կարող է մրցակցել միայն Netflix-ը կամ HBO-ն: Ի դեպ, երկու հարթակներում էլ թուրքական սերիալներն առնվազն թոփ հարյուրյակում են:
Արդեն պարզ է, որ Թուրքական սերիալային քարոզչության թիրախում են գտնվում նաև հայերը, Հայաստանն ու Արցախը: Պատերազմի օրերին ադրբեջանցի զինվորին հերոսացնելու, Շուշին գրավելու և պատերազմը հաղթելու մասին տեսարանների պակաս թուրքական սերիալներում չկար: Անգամ Սիրային դրամայի դերասաններն ուղիղ տեքստով հիշեցնում էին մեկ ազգ, երկու պետություն կոնցեպտի մասին և հաղթանակ էին տոնում: Վերջերս էլ տեղեկություն տարածվեց, թե Թուրք-ադրբեջանական տանդեմը պատրաստվում է վերջին պատերազմական իրադարձությունների մասին համատեղ սերիալներ նկարահանել։
Անգամ առաջին հայացքից անմեղ թվացող թուրքական սիրային դրամաները իրենց մեջ տարբեր ենթատեքստեր ունեն։ Բոլոր սեֆիալներում անխտիր թուրք գլխավոր դերասանները սիրում են տոլմա ու փախլավա ու անընդհատ հիշեցնում, որ դէանք իբրև թե թուրքական ուտեստներ են։ Չենք կարող չմշել նաև որ մի շարք սերիալներում հնչում է հայկական երաժշտություն՝ մի փոքր փոփոխված տարբերակով։
Թուրք պրոդյուսերները, ռեժիսորներն ու սցենարիստները գտել են հեշտ տարբերակը, թե ինչպես գրավել ցանկացած ազգո թյան հեռուստադիտողի։ Ամեն ինչ շատ պարզ է՝ գեղեցկադեմ դերասաններ ու դերասանուհիներ, որոնց կերպարները օժտված են մարդկային քավագույն հատկանիշներով, շքեղ բնապատկերներ ու հետաքրքիր, բայց միևնույն ռամանակ բավականին պարզ սցենարային լուծումներ։ Եվ վերջ՝ Թուրքիան կատարում է իր քարոզչկան գործունեությունը։ Սրա միջոցով այսօր Թուրքիայի մի շարք քաղաքներ կամարվում են զբոսաշրջային ամենապահանջված ուղղությունները, իսկ թուրք տղամարդը դարձել է երազանքի տղամարդու կերպար։ Քիչ չեն դեպքերը, երբ Թուրք տղամարդու հետ կյանքը արևելյան հեքիաթ պատկերացնողներից շատերը որոշել ու տեղափոխվել են Թուրքիա: Ավելի համարձակները որոշ ժամանակ անց որոշել են պատմել, որ կյանքը Թուքիայում ամենևին էլ ռոմանտիկ ֆիլմ չէ: Մի ռուս աղջիկն օրինակ, կոտրում է կարծրատիպերն ու պատմում, որ թուրք տղամարդիկ ամենևին էլ աչքի չեն ընկնում ռոմանտիկ ժեստերով: Իսկ որոշ կանայք էլ իրենց բնորոշմամբ «իրականացրել են յուրաքանչյուր ռուս կնոջ երազանք» և ամուսնացել են թուրքի հետ: Արդյունքում որոշները դժգոհում են, որ հարաբերությունները փչացել են ամուսնական վկայականը ստանալուց մեկ ժամ հետո:
Կարող ենք փաստել, որ Թուրքիան պետականորեն շատ լավ է աշխատում ոչ միայն սեփական ռազմական ներուժը մեծացնելու, ռազմաքաղաքական ներկայությունը տարբեր երկրներում հաստատելու ուղղությամբ, այլև օգտվելով հեռուստատեսային հարթակից՝ ապահովում է այդ ամենի գաղափարական կողմը: Սա ներկայիս տեղեկատվական պատերազմների շատ ազդեցիկ միջոցներից է. այդ երկրի ներսում տարածվում է սեփական ծագմամբ հիանալու և հպարտանալու զգացում, երևում է գործած սխալներն ու հանցանքները արդարացնելու միտում:

Նեօսմանիզմն ու պանթյուրքիզմը ներկայում Թուրքիայի համար, առավել, քան երբևէ, ակտուալ են: Դրա համար է Թուրքիան վերջին շրջանում հսկայական գումարներ ներդնում ֆիլմերի արտադրության մեջ: Իհարկե, հետո այդ գումարի քառապատիկ շահույթն է ունենում ոչ միայն ֆինանսական, այլև՝ բարոյահոգեբանական և գաղափարական, քարոզչական առումներով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more