«Ուզում եմ շարունակել աչքերի մեջ նայելու թեման: Ես բոլորի աչքերի մեջ անկեղծ եմ նայել: Սկսած Արմենից Աշոտյանից, Արտաշես Գեղամյանից, ում հետ 2004թ.-ին ապրիլի 12 եմ անցել, երևանցի տղու նման կռիվ է արել ոստիկանի հետ ու չի փախել, վերջացրած Արտակ Զեյնալյանով, Սասուն Միքայելյանով: Ում մասին ինչ մտածել եմ՝ ուղիղ եմ ասել, ներառյալ Նիկոլ Փաշինյանին: Մենք խոսում ենք ամեն ինչից, բայց ոչ այսօրվա իրավիճակից, որն ամենակարևորն է: Մենք չենք փորձում գտնել ելքեր, մոռանում ենք, որ ելք կա նաև փողոցում, որտեղ հարյուր հազարավոր մարդիկ հավաքվել են»,-Ազգային ժողովի հատուկ նիստում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ելույթում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ այսօրվա իրավիճակը խախտված իրավունքների, ընտրական իրավունքի խախտման հետևանք է: «Նիկոլ Փաշինյանն այն մարդն է, ում անունն այսօր ամբողջ աշխարհի հայությունը տալիս է ամենաշատը: Ինքն է այն մարդը, ով կարող է գառանտ լինել, որ կարող է արդար ընտրություն լինել: Լավ բժիշկ չի, լավ տրանսպորտնիկ չի, բայց լավ գառանտ է: Եկեք ընդունենք, որ մենք լուրջ տնտեսական, աշխարհաքաղաքական կախվածություն ունենք։ Իսկ ո՞ր դեպքում ենք լուծում, երբ ինքնիշխան ենք, երբ ունենք ընտրված իշխանություններ»,- նշեց Արամ Սարգսյանը՝ հավելելով.
«Ի՞նչ եք մտածում, որ ժողովուրդը պարտվեց, մենք շարունակելու ենք քաղաքականությա՞մբ զբաղվել. լուծումը զենքի դաշտում է մնալու, մարդը մտածելու է, որ այսքան մարդ փողոց հանելով՝ հնարավոր չի խնդիր լուծել, չարությունն այլ բանալի է գտնելու»,- նշեց Արամ Սարգսյանը: «Խնդրում եմ, հանրապետականնե՛ր՝ որպես ձեր նախկին վարչապետ, որպես նախկին վարչապետի փոքր եղբայր, մտածե՛ք կոճակը սեղմելուց առաջ»:
Կարդացեք նաև՝ Ինչ անեք, մեղքը ձեր վիզ ա մնալու, կրակի հետ խաղ մի արեք. Սասուն Միքայելյան Ընչի իմեննոյ դու, հորս արև, բա ընդդիմադիր ո՞վ կլինի, մենակ կմնամ ես. Սեյրան Սարոյանը՝ Փաշինյանին
Հայհոյանքով ու շանտաժո՞վ եք ուզում, որ իմ դիրքորոշումը փոխեմ... Արփինե Հովհաննիսյան
Հիմա ո՞նց եք պատկերացնում, ո՞ր սկզբունքներով ենք առաջնորդվելու.Միհրան Հակոբյան
Ասում եք՝ ժողովրդավարություն, ժողովուրդը հենա՝ վարելով գալիս ա. Արարատ Զուրաբյան
Չեմ ուզում՝Փաշինյանը, որ դարձավ հայկական Մանդելա, հանկարծ դառնա Հայաստանի վերջին վարչապետ. Աշոտյան
Ես վտանգի կանխազգացում ունեմ...Աղվան Վարդանյանը չի քվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին
Չեմ ուզում, որ իմ և ձեր երեխաներն ապրեն ձեր ապականած իմ հայրենիքում. Նաիրա Զոհրաբյան
Արա Բաբլոյանն ի նշան բողոքի՝ 10 րոպեով լքեց դահլիճը
ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ելույթի հիմնական թեզերը
Ես 15 անգամ հերքել եմ այդ տեղեկությունը...Նիկոլ Փաշինյանն՝ Արման Սաղաթելյանին