▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայհոյանքով ու շանտաժո՞վ եք ուզում, որ իմ դիրքորոշումը փոխեմ... Արփինե Հովհաննիսյան

Դուք իրոք կարծում եք, որ հայհոյանքների, զանգերի միջոցով հնարավոր է արդյունքի հասնե՞լ: Վարչապետի հարցի քննարկման ժամանակ ԱԺ իր ելույթում նման հարցադրում է արել  ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

«Դուք ինձ հարգելո՞ւ եք, եթե ես հայհոյանքների ու սպառնալիքների արդյունքում փոխեմ իմ համոզմունքները, սկզբունքները: Հայհոյանքով ու շանտաժո՞վ եք ուզում, որ ես իմ դիրքորոշումը փոխեմ, ախր ինձ այդպես չեք ճանաչում, ախր ես ձեզ այդպես չեմ ճանաչում»,- ասել է Արփինե Հովհաննիսյանն ու նշել է, որ նախապայման է ստեղծում, որ ՀՀԿ ելույթը չընդունվի սրերով, վատ տոնայնությամբ: «Թերևս շատերը կվկայեն, որ իմ և պարոն Փաշինյանի 7-ամյա գործընկերության հարաբերությունները եղել են կառուցողական մթնոլորտում, չի եղել պոպուլիզմ, եղել է մտահոգ գործիչների մտքերի փոխանակություն: Ես էլի շարունակում եմ կարծել, որ պարոն Փաշինյանը մտահոգ է Հայաստանի ճակատագրով»,- ասել է  Արփինե Հովհաննիսյանը:



Ըստ պատգամավորի՝ ճգնաժամերի, աշխարհաքաղաքական իրողությունների, ներքին իրավիճակի մասին շատ խոսվեց, բայց չխոսվեց մարդկային հարաբերությունների ճգնաժամի մասին:

«Համերաշխության թեզն էր կարմիր թելի նման անցնում ձեր ելույթում: Ես ուզում եմ հավատալ, հավատում եմ, որ ուզում եք նման մթնոլորտ լինի: Բայց ո՞ր պահից եք այդ իրողությունը գիտակցել: Երբ ես հարցադրումներ էի անում պարոն Փաշինյանին, պատասխան ստացա, որ իրողություններ են փոխվել, պետական շահով է առաջնորդվում, սիրո ատելության ու համերաշխության մթնոլորտը ի՞նչ է նշանակում, դա միայն շարժման մասնակիցների միջև ու նրանց հանդե՞պ է»,- հարց է  հնչեցրել  Արփինե Հովհաննիսյանը:

Դիմելով Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիների շարքերում կանգնած ուսանողներին՝ ԱԺ փոխնախագահն ասել է, որ նրանցից շատերը հենց Փաշինյանի նախաձեռնության շնորհիվ հասկացան, որ պետք է պայքարել հանուն գաղափարի: «Ընկեր Հովհաննիսյանը ձեզ մի բան է խնդրում, ոչ թե էմոցիայով, այլ սթափությամբ առաջնորդվենք»:

Խոսքն ուղղելով Նիկոլ Փաշինյանին՝ Արփինե Հովհաննիսյանը նաև հարցրել է. «Չի եղե՞լ իրավունքների խախտում, երբ իմ ընտանիքի անդամի հոգեհանգստի ժամանակ թաղման թափորը չէր կարողանում դիակը հասցնել եկեղեցի, որովհետև ճանապարհը փակել էին: Էժան տրյուկ չէ, անկեղծ հարց եմ տալիս, ո՞ւր ենք մենք հասել»:

Կարդացեք նաև՝ Ինչ անեք, մեղքը ձեր վիզ ա մնալու, կրակի հետ խաղ մի արեք. Սասուն Միքայելյան   Ընչի իմեննոյ դու, հորս արև, բա ընդդիմադիր ո՞վ կլինի, մենակ կմնամ ես. Սեյրան Սարոյանը՝ Փաշինյանին

Հայհոյանքով ու շանտաժո՞վ եք ուզում, որ իմ դիրքորոշումը փոխեմ... Արփինե Հովհաննիսյան

Հիմա ո՞նց եք պատկերացնում, ո՞ր սկզբունքներով ենք առաջնորդվելու.Միհրան Հակոբյան

Ասում եք՝ ժողովրդավարություն, ժողովուրդը հենա՝ վարելով գալիս ա. Արարատ Զուրաբյան

Ի՞նչ եք մտածում, որ ժողովուրդը պարտվեց, մենք շարունակելու ենք քաղաքականությա՞մբ զբաղվել.Արամ Սարգսյան

Չեմ ուզում՝Փաշինյանը, որ դարձավ հայկական Մանդելա, հանկարծ դառնա Հայաստանի վերջին վարչապետ. Աշոտյան

Ես վտանգի կանխազգացում ունեմ...Աղվան Վարդանյանը չի քվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին

Չեմ ուզում, որ իմ և ձեր երեխաներն ապրեն ձեր ապականած իմ հայրենիքում. Նաիրա Զոհրաբյան

Արա Բաբլոյանն ի նշան բողոքի՝ 10 րոպեով լքեց դահլիճը

ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ելույթի հիմնական թեզերը

Ես 15 անգամ հերքել եմ այդ տեղեկությունը...Նիկոլ Փաշինյանն՝ Արման Սաղաթելյանին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին