▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ելույթի հիմնական թեզերը

Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 1-ին ելույթ ունեցավ ԱԺ հատուկ նիստում:

Ներկայացնում ենք երկու թեզ, որոնք հնչել են արտաքին քաղաքականության  և ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի մասին

«Իմ ընտրվելու դեպքում Հայաստանն արտաքին քաղաքականության ոլորտում շրջադարձեր չի անելու, մնալու է ԵՏՄ եւ ՀԱԿՊ անդամ: Այս դիրքորոշումը բխում է ոչ թե ինչ-որ անձի ճաշակից, այլ ժողովրդին հաղթանակ բերած շարժման տրամաբանությունից: Ժողովուրդը բազմաթիվ փոփոխություններ պահանջելով ներքին կյանքում՝ որեւէ փոփոխություն չի պահանջել ու չի պահանջում արտաքին քաղաքականության ոլորտում: Մենք Ռուսաստանին համարել ենք ու համարում են Հայաստանի ռազմավարական դաշնակից եւ այս շարժումը որեւէ սպառնալիք չի ստեղծում ՌԴ-ի համար: Խորացնելու ենք հարաբերությունները Եվրամիության եւ ԵՄ անդամ երկրների հետ, ամեն ինչ անելու ենք՝ ՀՀ քաղաքացիների համար ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի վերացման ուղղությամբ: Ակնկալում ենք դրա շուրջ բանակցությունները սկսել ամենամոտ ապագայում: ԵՄ-Հայաստան համաձայանագրի շուտափույթ կիրարկումը բխում է մեր շահերից: Իմ ղեկավարած կառավարությունը խորացնելու է հարաբերություններն ԱՄՆ-ի, Չինաստանի հետ, հավատարիմ է մնալու Ցեղասպանության ճանաչման գործընթացին, Հայաստանը շարունակելու է այս հարցում առաջամարտիկի դեր խաղալ»:

 

«ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում կարծրատիպերը մեզ համար պարտադիր չեն: Ղարաբաղի հարցում մենք հանձնառու ենք բացառապես խաղաղ կարգավորմանը, որի հիմքում պետք է ընկած լինի ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, պետք է նոր լիցք հաղորդել Արցախի միջազգային ճանաչման գործընթացին»:

 

Մնացած թեզերը՝ տեսանյութում. 

Կարդացեք նաև՝ Ինչ անեք, մեղքը ձեր վիզ ա մնալու, կրակի հետ խաղ մի արեք. Սասուն Միքայելյան   Ընչի իմեննոյ դու, հորս արև, բա ընդդիմադիր ո՞վ կլինի, մենակ կմնամ ես. Սեյրան Սարոյանը՝ Փաշինյանին

Հայհոյանքով ու շանտաժո՞վ եք ուզում, որ իմ դիրքորոշումը փոխեմ... Արփինե Հովհաննիսյան

Հիմա ո՞նց եք պատկերացնում, ո՞ր սկզբունքներով ենք առաջնորդվելու.Միհրան Հակոբյան

Ասում եք՝ ժողովրդավարություն, ժողովուրդը հենա՝ վարելով գալիս ա. Արարատ Զուրաբյան

Ի՞նչ եք մտածում, որ ժողովուրդը պարտվեց, մենք շարունակելու ենք քաղաքականությա՞մբ զբաղվել.Արամ Սարգսյան

Չեմ ուզում՝Փաշինյանը, որ դարձավ հայկական Մանդելա, հանկարծ դառնա Հայաստանի վերջին վարչապետ. Աշոտյան

Ես վտանգի կանխազգացում ունեմ...Աղվան Վարդանյանը չի քվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին

Չեմ ուզում, որ իմ և ձեր երեխաներն ապրեն ձեր ապականած իմ հայրենիքում. Նաիրա Զոհրաբյան

Արա Բաբլոյանն ի նշան բողոքի՝ 10 րոպեով լքեց դահլիճը

ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ելույթի հիմնական թեզերը

Ես 15 անգամ հերքել եմ այդ տեղեկությունը...Նիկոլ Փաշինյանն՝ Արման Սաղաթելյանին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին