▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա ո՞նց եք պատկերացնում, ո՞ր սկզբունքներով ենք առաջնորդվելու.Միհրան Հակոբյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը ԱԺ հատուկ նիստում արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանը երեկ և այսօր հետ քայլ է արել նախկինում արած իր մի շարք հայտարարություններից: «Ասում է, որ հիմա՝ որպես վարչապետի թեկնածու, ստիպած է հաշվի նստել այլ իրողությունների հետ: Փաշինյանի նման մոտեցումները, իհարկե, ընդունելի կլինեին, եթե իր կողմից հնչեցրած նախկին և ներկայումս արված հայտարարությունները լինեին տարբեր իրողությունների առկայության պարագայում: ՀՀ-ն հիմա էլ, 1 տարի առաջ էլ, 5 տարի առաջ էլ, 20 տարի առաջ էլ եղել է ՌԴ ռազմավարական դաշնակիցը: Մեր տնտեսությունը, քաղաքականությունը, անգամ սոցիալական հարաբերություններն ամուր թելերով կապված էին ՌԴ-ի հետ, ինչը գիտակցել են բոլոր իշխանությունները, գիտակցել են և ձգտել խորացնել հարաբերությունները Մոսկվայի հետ: Մի քանի ամիս առաջ պարոն Փաշինյանը խորհրդարանի փոքր խմբակցության ղեկավարն էր, իսկ հիմա հեղափոխական ճանապարհով փորձում է հասնել երկրի ղեկավարի ճանապարհին: Հիմա ո՞նց եք պատկերացնում, ո՞ր սկզբունքներով ենք առաջնորդվելու՝ փոխված իրողություններ՞ի, թե՞ իրականության, չէ՞ որ իրականությունը մի փոքր այլ է: Մի կողմից պարոն Փաշինյանն ասում է, որ, այո՛, պետք է հաշվի նստել իրողության հետ, մյուս կողմից հանրահավաքի հարթակին նրա կողքին կանգնած մարդիկ մարգինալ հակառուսական ելույթներ են ունենում»,- ասաց նա:

Կարդացեք նաև՝ Ինչ անեք, մեղքը ձեր վիզ ա մնալու, կրակի հետ խաղ մի արեք. Սասուն Միքայելյան   Ընչի իմեննոյ դու, հորս արև, բա ընդդիմադիր ո՞վ կլինի, մենակ կմնամ ես. Սեյրան Սարոյանը՝ Փաշինյանին

Հայհոյանքով ու շանտաժո՞վ եք ուզում, որ իմ դիրքորոշումը փոխեմ... Արփինե Հովհաննիսյան

Հիմա ո՞նց եք պատկերացնում, ո՞ր սկզբունքներով ենք առաջնորդվելու.Միհրան Հակոբյան

Ասում եք՝ ժողովրդավարություն, ժողովուրդը հենա՝ վարելով գալիս ա. Արարատ Զուրաբյան

Ի՞նչ եք մտածում, որ ժողովուրդը պարտվեց, մենք շարունակելու ենք քաղաքականությա՞մբ զբաղվել.Արամ Սարգսյան

Չեմ ուզում՝Փաշինյանը, որ դարձավ հայկական Մանդելա, հանկարծ դառնա Հայաստանի վերջին վարչապետ. Աշոտյան

Ես վտանգի կանխազգացում ունեմ...Աղվան Վարդանյանը չի քվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին

Չեմ ուզում, որ իմ և ձեր երեխաներն ապրեն ձեր ապականած իմ հայրենիքում. Նաիրա Զոհրաբյան

Արա Բաբլոյանն ի նշան բողոքի՝ 10 րոպեով լքեց դահլիճը

ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ելույթի հիմնական թեզերը

Ես 15 անգամ հերքել եմ այդ տեղեկությունը...Նիկոլ Փաշինյանն՝ Արման Սաղաթելյանին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին