Շնորհավորում եմ, պարո՛ն Փաշինյան, ձեզ մոտ ստացվեց. Ազգային ժողովի հատուկ նիստում վարչապետի թեկնածուի ընտրությանն իր ելույթի խոսքում նշեց «Հայաստանի Հանրապետություն կուսակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:
Ըստ նրա, երբ մի շաբաթ առաջ նա գնում էր հրապարակ, ոչ ոք չէր հավատում, բացի իր կուսակիցներից: «Դուք էներգիա, հույս ներշնչեցիք, ոգևորեցիք մարդկանց»,-ասաց նա: Արմեն Աշոտյանը նշեց, թե եղած խնդիրները չի կարելի վերագրել բացառապես վերջին տասը տարիներին:
«Այդուհանդերձ, այս երեք նախագահական ժամկետներից հետո Սերժ Սարգսյանը գնաց՝ իր հետ տանելով պետականության բոլոր ձախողումների ու մեղքերի ծանրությունը: Այս ասպետական քայլից հետո դա առնվազն ազնիվ չէ: Մենք բոլորս ձեր ասած նոր Հայաստանում ենք ապրում և եկեք նոր գինին հին տակառներ չլցնենք»,-ասաց նա:
Ըստ Աշոտյանի, ասացին «Մերժենք Սերժ Սարգսյանին՝ գնաց, Կարեն Կարապետյանին՝ գնաց»:
«Այդ արմատների մեջ մենք մեր մեղավորությունն ունենք, գրեթե չկա հանրային գեթ մեկ գործիչ, որն իր մեղքի բաժինը չունի այս խնդիրների համար: Երկրին պետք է ընդդիմություն, այլակարծություն, ազատության արտահայտման հնարավորություն։ Ժողովրդավարությունը տոտալիտար դրսևորումներով չի հաստատվում»,-ասաց նա: Արմեն Աշոտյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ելույթը՝որպես վարչապետի թեկնածու, դիմադրողական էր, արժանապատիվ, բայց բավարար չէր այն խնդիրների համար, որոնք կան:
«Մենք ընտրում ենք վատ տարբերակի ու կործանարար վիճակի միջև»,-ասաց նա և նշեց, որ վատ է, որ չի կարող միանալ, ասել՝ կեցցե՛ այդ ժողովրդավարական շարժումը, բայց կործանարար է, որ առկա աշխարհաքաղաքական պայմաններում ստիպում են կատարել մի որոշում, որն իր համար Հայաստանի ավարտի սկիզբն է: «Չեմ ուզում՝ Փաշինյանը, որ դարձավ հայկական Մանդելա, հանկարծ դառնա Հայաստանի Հանրապետության վերջին վարչապետ: Նիկոլն իր օրը գրել է նորագույն պատմության մեջ, լավ է գրել, ոսկե տառերով է գրել, չեմ ուզում փոխվի, ուզում եմ կապիտալիզացնել այն, ինչ այսօր ունենք: Մենք չափից ավելի անհոգ, էմոցիոնալ ժողովուրդ ենք աշխարհագրական դիրքի համար, որը զբաղեցնում ենք: Խնդրում եմ ձեզ, առաջինը մի պիտակավորեք այն մարդկանց, որոնք այլ կերպ են մտածում»,-ասաց նա:
Կարդացեք նաև՝ Ինչ անեք, մեղքը ձեր վիզ ա մնալու, կրակի հետ խաղ մի արեք. Սասուն Միքայելյան Ընչի իմեննոյ դու, հորս արև, բա ընդդիմադիր ո՞վ կլինի, մենակ կմնամ ես. Սեյրան Սարոյանը՝ Փաշինյանին
Հայհոյանքով ու շանտաժո՞վ եք ուզում, որ իմ դիրքորոշումը փոխեմ... Արփինե Հովհաննիսյան
Հիմա ո՞նց եք պատկերացնում, ո՞ր սկզբունքներով ենք առաջնորդվելու.Միհրան Հակոբյան
Ասում եք՝ ժողովրդավարություն, ժողովուրդը հենա՝ վարելով գալիս ա. Արարատ Զուրաբյան
Չեմ ուզում՝Փաշինյանը, որ դարձավ հայկական Մանդելա, հանկարծ դառնա Հայաստանի վերջին վարչապետ. Աշոտյան
Ես վտանգի կանխազգացում ունեմ...Աղվան Վարդանյանը չի քվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին
Չեմ ուզում, որ իմ և ձեր երեխաներն ապրեն ձեր ապականած իմ հայրենիքում. Նաիրա Զոհրաբյան
Արա Բաբլոյանն ի նշան բողոքի՝ 10 րոպեով լքեց դահլիճը
ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ելույթի հիմնական թեզերը
Ես 15 անգամ հերքել եմ այդ տեղեկությունը...Նիկոլ Փաշինյանն՝ Արման Սաղաթելյանին