▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Տոնոյանը չի բացառում հայ-ռուսական միջպետական պայմանագրի որոշ դրույթների վերանայումը

Չի բացառվում Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը. այս մասին այսօր Փանիկում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: «Դրանք քարի վրա գրված փաստաթղթեր չեն, և ժամանակի ընթացքում առաջանում են բավականին խնդիրներ, որոնք պահանջում են պայմանագրային իրավական փոփոխություններ: Իհարկե դա արվելու է»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ օրերս Փանիկում տեղի ունեցած միջադեպը կարող է խթան հանդիսանալ որոշ փոփոխությունների կատարմանը:

Բացի դրանից, նախարարը տեղեկացրել է, որ  Ռուսաստանն ամբողջությամբ Հայաստանին է տրամադրել 200 մլն դոլարի վարկային համաձայնագրերով նախատեսված սպառազինությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

«200 մլն դոլարի դիմաց տրամադրած զենք-զինամթերքը  ժամանակակից,  արդիական, անգամ ՌԴ սպառազինության մեջ  չգտնվող սպառազինություն է»,- հավելել է Դավիթ Տոնոյանը:   

Հիշեցնենք, որ  Դավիթ Տոնոյանն այսօր Փանիկում փակ հանդիպում է անցկացրել ՌԴ 102-րդ ռազմակայանի հրամանատարի հետ և հանդիպումից հետո Փանիկի դեպքերի մասին հայտարարել, որ Փանիկ գյուղում հուլիսի 17֊ին տեղի ունեցած միջադեպի հետ կապված իրենց մեղքի բաժինն ունեն թե՛ ռուսական, և թե՛ հայկական կողմը: 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք նաև, որ հուլիսի 17-ին ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները, առանց զգուշացման եւ առանց փաստաթղթերի, մտել են Շիրակի մարզի Փանիկ գյուղ եւ զորավարժանք իրականացրել: Պայթյուններ եւ կրակոցներ են հնչել: Ավելի ուշ ռուսական ռազմաբազայի պաշտոնյան ներողություն է խնդրել առանց զգուշացման զինավարժություն անցկացնելու համար:  Իսկ արդեն երեկ  102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովը Գյումրիում կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարել էր, որ  որ հրաձգություն տեղի չի ունեցել, այլ եղել է հրաձգության իմիտացիա: «Փանիկ գյուղում ոչինչ տեղի չի ունեցել: Իրականացվել են մարտական պատրաստության պլանային միջոցառումներ, որոնք համաձայնեցվել են հայկական կողմի հետ»,- ասել էր Ելկանովը:

Հավելենք, որ Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպին,ասել էր.  «Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ դա անթույլատրելի միջադեպ է, և ես դա համարում եմ սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների եւ սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության»:

Կարդացեք նաև՝ Իրենց մեղքի բաժինն ունեն թե՛ ռուսական, և թե՛ հայկական կողմը. հանդիպել են Դավիթ Տոնոյանն ու 102-րդ ռազմաբազայի հրամանատարը

Սադրանք է ընդդեմ հայ-ռուսական հարաբերությունների և ընդդեմ ՀՀ ինքնիշխանության. Փաշինյանը՝ Փանիկի դեպքի մասին

Կարդացեք նաև՝ «Փանիկ գյուղում ոչինչ տեղի չի ունեցել». 102-րդ ռազմակայանի հրամանատար

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին