▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս նյութից հետո Նազենի Հովհաննիսյանն այլևս «ԱՅԼԵՎՍ» բառը սխալ չի օգտագործի

Հայկական եթերում ականջս անընդհատ ծակում է «այլևս» բառի սխալ կիրառությունը։ Բառն «այսուհետ» իմաստով արևելահայերեն է մուտք գործել արևմտահայերենից: Եվ ինչպես շատ հաճախ է պատահում` այնքան է շահարկվել ու չարչրկվել, որ զրկվել է նույնիսկ նախնական իմաստից: «Այլևս»-ի պոչից բռնած մեր նորաբանները մոռացել են բառի մյուս հոմանիշները. նրանց համար հիմա գոյություն ունի միայն սա` թող որ անճիշտ, թող որ ծիծաղաշարժ:

Ժամանակակից բացատրական բառարանները «այլևս» բառը բացատրում են այսպես. 1. Այնուհետև, դրանից հետո (ժխտական նախադասության մեջ) և երկրորդ նշանակությամբ` 2. (հնց.) Արդեն: Այսինքն` այն իմաստը, որն այժմ սկսել են ամենուրեք կիրառել, հնացած է և խորհուրդ չի տրվում օգտագործել: Օրինակ` ճիշտ է. նա այլևս չի կարող քայլել: Ճիշտ չէ. նա այլևս կարող է քայլել:

Հայկական մամուլում այս բառի սխալ իմաստով կիրառությունը ինձ անհայտ պատճառներով մոդայիկ է դարձել։ Այս բառը հաստատական նախադասություններում գործածելու դեպքերը չարաշահվում են հատկապես Նազենի Հովհաննիսյանի կողմից։ «Ամենախելացին» շոուի առաջին թողարկման ժամանակ նա 3 անգամ սխալ կիրառեց այս բառը։ Ի դեպ նա «այլևսը» համառորեն ճխտում է անգամ այն նախադասություններում, որոնք այդ բառի կարիքը բնավ չունեն։ Հոլովակում առկա առնվազն երկու դեպքում Նազենին բառն օգտագործում է բացարձակապես անտեղի։ Ի՞նչ է նշանակում «Այլևս սկում ենք»։ Չգիտես ինչու հաղորդավարուհին կարծում է, որ այս բառի հաճախ կիրառումը ավելի ծանրակշիռ և գեղեցիկ է դարձնում իր խոսքը, այնինչ հաստատակամ նախադասություններում այս բառի կիրառությունը ոչ միայն սխալ է, այլև ոչ ունկնահաճո։

Նանա Աֆյան 

Աղբյուր` ԲլոգՆյուզ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին