▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմ Քարդաշյանը, Շերը, Սերժ Թանկյանը՝ «Խոստում» ֆիլմի պրեմիերային

 

Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ Քիմ Քարդաշյանն իր աջակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստում»-ը ֆիլմին: Երեկ՝ ապրիլի 12-ին, Հոլիվուդում կայացել է «The Promise» («Խոստում») ֆիլմի նախադիտումը, որին ներկա են գտնվել Քիմ և Քորթնի Քարդաշյանները, Շերը, Սերժ Թանկյանը, Սիլվեսթր Ստալոնեն, Կրիստիան Բեյլը, Օռլանդո Բլումը, Օլիվիա Պալեռմոն, Անժելա Սարաֆյանը: 

Հիշեցնենք, որ  ավելի  «Խոստումը» ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել նաև Էլթոն Ջոնը Բարբարա Սթրեյզանդը, Շերը և Սիլվեսթեր Ստալոնեն Մելինա Կանակարեդեսը:

Նշենք, որ «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունենալու ապրիլի 21-ին: Ֆիլմի ստեղծողը «Ռուանդա հյուրանոց» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջն է, գլխավոր դերերում են աստղեր Օսկար Իսահակը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ Լե Բոնը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին