▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբեմն, ունենալով շատ վատ տրամադրություն, լուրջ խնդիրներ, ստիպված ենք ժպիտով դուրս գալ եթեր. Սիմա Բաղդասարյան

Life.panorama.am-ը գրում է այսօրվա զրուցակիցն է ատամնաբույժ, հաղորդավարուհի Սիմա Բաղդասարյանը, ով հինգ տարի գրեթե ամեն առավոտ բարի առավոտ է մաղթում սիրելի Երեւանին հենց էկրաններից: Հաղորդավարուհին մեզ հետ անկեղծ զրույցում պատմեց աշխատանքի, առաջին մասնագիտության` բժշկության նկատմամբ իր նպատակների, մարդկային տեսակի եւ ամուսնու հանդեպ իր վստահության մասին:

-Առավոտյան հաղորդման հաղորդավար լինելը բավականին դժվար է, քանի որ այն պահանջում է ոչ միայն մասնագիտական հմտություններ: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք հաղթահարում այն բոլոր դժվարությունները, որոնք կապված են առավոտ կանուխ բարձր տրամադրությամբ միանգամից եթեր դուրս գալու հետ:

- Ես միշտ ծիծաղով գործընկերներիս մոտ ասում եմ, որ մենք դերասան ենք, քանի որ, չունենալով դերասանական կրթութություն, երբեմն ունենալով շատ վատ տրամադրություն, կամ լուրջ խնդիրներ, ստիպված ենք ժպիտով դուրս գալ եթեր ու փորձել լավ տրամադրություն հաղորդել մեր լսարանին: Անկեղծ պետք է ասեմ, որ այսպես ասած այդ «դերը» խաղալուց հետո, երբ պատահում է, որ այնքան էլ ուրախ չեմ լինում,  ես իսկապես բարձր տրամադրությամբ եմ եթերը ավարտում: Ստացվում է հանրությանը բարձր տրամադրություն հաղորդելով՝ հաճախ սեփական տրամադրությունս էլ եմ բարձրացնում: Առավոտյան հաղորդում վարելու համար իսկապես պետք է ունենաս մեծ պատասխանատվություն, քնաի որ այդ երկու ժամը քեզանից է կախված, բացի այդ, ըստ իս, հարկավոր է, որ կրթական մակարդակ ունենա հաղորդավարը, որպեսզի ոչ թե անգիր արած նախադասություններ հնչեցնի եթերում, այլ հետաքրքիր հաղորդում վարի: Եվ, ամենակարեւորը, պետք է աշխատանքդ շատ սիրես, քանի որ այդպես այն դադարում է միայն աշխատանք լինելուց:

-Հայերը բավականին քնկոտ են, ինչպե՞ս եք հաղթահարում քնի եւ արթնանալու շեմը:

- Ես երբեք արթնանալու խնդիր չեմ ունեցել, ես միշտ՝ անգամ հանգստյան օրերին, արթնանաում եմ բավականին վաղ առավոտյան: Ինձ համար բացարձակ դժվար չէ արթնանալը: Այո, ասում են՝ որքան շուտ ես արթնանաում, այնքան ավելի ես վայելում կյանքը, ես համաձայն եմ այդ մտքի հետ, բայց ես ինքս ինձ չեմ ճնշում, որպեսզի շուտ արթնանամ, այդպիսին է պարզապես իմ բնույթը:

-Ամեն առավոտ մշտապես խնամված ու գեղեցիկ ներկայանալը եւս կարեւոր է: Հետաքրքիր է՝ կկիսվե՞ք Ձեր գեղեցկության բանաձեւով:

- Երեւի թե անհավատալի կլինի, բայց ես, անկեղծ ասած, իմ կյանքում երեւի թե մեկ անգամ եմ գնացել կոսմետոլոգի մոտ: Առօրյայում չեմ սիրում շպարվել, որի արդյունքում դեմքս ավելի հանգիստ է լինում, իսկ ընդհանուր միջոցներ, որպես այդպիսին, չեմ օգտագործում:

-Հեռուստադիտողի համար Ձեր աշխաանքը ավարտվում է կեսօրից: Ինչպե՞ս եք կազմակերպում օրվա երկրորդ հատվածը:

- Իմ աշխատանքը հեռուստադիտողի համար է ավարտվում ժամը 12:00-ին, բայց իրականում աշխատանքս ավարտվում է 17:00-ին, քանի որ այդ ընթացքում ես կատարում եմ աշխատանքներ՝ պատրաստվելով հաջորդ եթերին: Իսկ մնացած ժամանակս վերջին շրջանում անցկացնում եմ տանը՝ ընտանիքիս հետ, երբեմն էլ ընկերներիս եմ հանդիպում:

-Դուք մասնագիտությամբ ատամնաբույժ եք: Բազմիցս ասել եք, որ շատ եք սիրում այդ մասնագիտությունն ու մի օր վերադառնալու եք Ձեր նախկին աշխատանքին: Չկա՞ մտավախություն, որ այս տարիների ընթացքում բացթողումներ կունենաք այդ գործում:

- Ասում են, եթե փոքր ժամանակ կարողացել ես հեծանիվ վարել, տարիներ անց էլ հաստատ կվարես. կարծում եմ, յոթ տարի գերազանց սովորելուց եւ աշխատանքային վեց տարվա փործից հետո մի օր, երբ որոշեմ վերադառնալ առաջին մասնագիտությանս, պարտադիր վերապարտաստման դասընթացների կգնամ, որից հետո ինձ թույլ կտամ աշխատել այդ մասնագիտությամբ: Բայց, անկեղծ ասած, արդեն չգիտեմ, երբ դա կլինի, քանի որ այս պահին այն բացարձակ ինձ չի գրավվում:

-Բայց չէ, որ Ձեր իսկ խոսքերով սիրել եք այդ մասնագիտությունը, հիասթափությո՞ւն եղավ:

- Այո հիասթափություն եղավ այդ բնագավառում, որին այնքան էլ չեմ ուզում անդրադառնալ: Առհասարակ, կարծում եմ, որ Հայաստանում բժիշկները հարկ եղածի չափ գնհատաված չեն: Ես ցավում եմ, որ այդքան տարիներ ես սովորել եմ, գումար եմ ծախսել եւ իմ ողջ ուժերն եմ ներդրել, բայց գնահատումը, որպես այդպիսին, չի եղել:

-Այդ մասնագիտությամբ շատերը փորձում են աշխատանք գտնել եւ գնահատվել արտերկրում: Դուք երբեւէ մտածե՞լ եք դրա մասին:

- Ես Երեւանը շատ եմ սիրում, ինձ որեւէ այլ երկրում չեմ պատկերացնում: Այո, ճանապարհորդել եւս շատ եմ սիրում, բայց ես գիտեմ, որ վերադառնալու եմ, դրա համար էլ սկսում եմ սիրել այն երկրները, որտեղ ես գնում եմ որպես զբոսաշրջիկ: Հուսամ, որ այդպիսի պահ չի գա իմ կյանքում, որ ես ցանկանամ լքել Հայաստանը:

-Գիտեմ, որ հանրության կարծիքը Ձեզ համար կարեւոր է, քանի որ գիտակցում եք, որ հանրային մարդ եք, երբեւէ մտածե՞լ եք, որ գուցե գա ժամանակ, որ հոգնեք այդ մտորումներից եւ չցանկանաք անընդհատ մտածել, որ մարդիկ Ձեզ ճանաչում են եւ պետք է Ձեզ ավելի զգաստ պահեք:

- Ես մշտապես լարված չեմ լինում, քանի որ այդպես ոչ թե ես կլինեմ, այլ ձեւական ինչ-որ մեկը, ով կփորձի կերպար ստեղծել: Պարզապես, երբ դու հանրյաին մարդ ես, պարտավոր ես որոշ չափով օրինակ ծառայել, չես կարող քեզ թույլ տալ այնպես պահել, ինչպես բոլորս ենք մեզ պահում ընկերների հետ, ես հանրության մեջ փորձում եմ շատ մեծ ուշադրություն չգրավվել:

-Հաճելի՞ է հայտնի լինելը:

- Չգիտեմ մարդիկ կհավատան ինձ, թե ոչ, բայց ինձ համար տարբերություն չկա: Ես երբեմն նույնիսկ մոռանում եմ, որ մարդիկ ինձ ճանաչում են, շատ անգամ առանց շպարի, ակնոցով փողոցով քայլելեիս ինձ թվում է՝ ինձ չեն ճանաչում, եւ երբ ինձ մոտենում են, կամ ուզում են լուսանկարվել ինձ հետ, այդ ժամանակ հիշում եմ, որ չէ, գուցե ինձ շատերն են ճանաչում:

-Դուք ինքնաքննադատ եք: Ինչպես եք կարողանում սեփական անձի նկատմամբ պահպանել ռեալությունը:

- Ինքս ինձ շատ եմ քննադատում: Երբ զգում եմ, որ սխալվել եմ, երբեք չեմ ամաչում ներեղություն խնդրելուց, կարծում եմ, թույլ մարդիկ են վախենում «ներեղություն» բառից: Եթե հարազատ մարդիկ ինձ սխալ են հասկանում եւ առաջ է գալիս արդարության խնդիրը, ապա ես ամեն բան անում եմ, որպեսզի ապացուցեմ, որ ես սխալ չեմ եղել ու նրանց կարծիքը սխալ է:

-Սիմա ի՞նչը կարող է Ձեզ հուզել:

- Վերջերս անգամ ֆիլմեր դիտելիս եմ հուզվում. շատ զգայուն եմ դարձել: Ես շատ էմոցիոնալ մարդ եմ:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին