Մի քանի նյութ ընկավ աչկովս «Ու՞ր են հայտնիները երբ էլեկտրոէներգիան թանկանում է», բազմաթիվ նամակներ եմ ստանում, այն իսկապես արդարության և բարեկեցության համար պայքարող հայրենակիցներիցս։
Որոնց շնորհակալ եմ որպես Հայաստանի քաղաքացի։
Բայց ,ինչ որ դժգոհություն և պահանջկոտություն եմ նկատում և կարծում եմ փոքր ինչ հասել է անառողջ մակարդակի։
Նախ ուզում եմ ասել վաղուց արդեն հաղթահարել եմ ներսումս այն տարածված բարդույդը,որը կոչվում է «ամեն ինչ անել որ ժողովդի կողմից սիրված և ընդունված լինել (PR)», նաև ինձ համար իրական և անկեղծ չէ այդ «սեր» վաստակելու հնարքը։
Դա շան պարանի նման բան է դառնում ,որ գցում են վզիցդ և Քեզ տանում մեկ այս կողմ մեկ այն, իսկ դա ինձ համար անդընդունելի է ցանկացած պարագայում, կապ չունի թե ով է պարան բռնողը։
Երկրորդը ինչ ուզում եմ ավելացնել, Ես ծառայում եմ , պատասխանատու եմ,պատրաստակամ,եմ զգոն եմ, կողքին եմ, պարտական եմ ,մարդկանց իմ արվեստով,իմ աշխատանքով՝կլինի էկրանում թե բեմում, բայց անձնական որոշումներս կայացնում եմ միայն ես, լինել հիմա արցախում , լինել մասնակից մի շատ արժեՔավոր հարցի բարձրաձայնող ֆիլմի նախապատրաստական աշխատանքներին , որով հնարավոր է հանդես գալ ամբողջ աշխարհին և ծանոթացնել Հայաստանի , Արցախի այդ փառահեղ և հավիտենական պատմությանը, թե այս ամենից հրաժարվեմ և գնամ ազատության հրապարակ պայքարելու Էլ.էներգիայի թանկացման դեմ։
Անհատապես բոլորին ովքեր ինձանից ինչոր ակնկալիքներ և պահանջներ ունեն,արվեստից, իմ աշխատանքից դուրս, կլինի դա քաղաքականություն, միտինգ, թե ինչ որ ուրիշ ուղղվածության շարժում , կխնդրեմ փոխըմբռնումով մոտենալ իմ այս մոտեցմանը։
Ես իմ գործով եմ ծառայում ժողովրդիս։