Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանն օրերս նշում էր իր ծննդյան տարեդարձը, որից հետո ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել իրեն ուղղված բարեմաղթանքների համար` գրելով հետևյալը.
«Այսօր ու ընդհանրապես ամեն տարի այս օրը իմ ՖԲ էջից մի էնպիսի Սեր ու Բարություն ա հորդում, որ խենթանալ կարելի ա... Ուզում եմ, որ ձեր ամեն օրը լցված լինի էսպիսի սիրով ու բարությամբ: Երբեմն դուք անկախ ձեզանից` մարդու կյանքը տոնի եք վերածում ... Մեկ-֊մեկ մտածում եմ` տեսնես ինչով և ինչի համար եմ ես սրան արժանացել, ու արդյոք իսկապես արժանի ե՞մ. պատասխանը չեմ գտնում... Բայց ամբողջ հոգով շնորհակալ եմ, որ կաք, որ ես ձեզ ունեմ իմ կյանքում` թեկուզ վիրտուալ տարբերակով...
Ես երբեք ծնունդս չեմ նշել, չեմ նախապատրաստվել, ուզել եմ, որ աննկատ անցնի գնա, բայց, որքան ինձ հիշում եմ, շուրջս գտնվող մարդիկ էդ օրը դարձրել են շքեղ մի օր: Երևի արժանի լինել-֊չլինելու մեջ չի հարցը, այլ գուցե` հաջողակ:
Էսօր մի բան հիշեցի, հիմա պատմեմ, շատերը կասեն էս աղջիկը ցնդած ա, ո՞նց կարելի ա էդպիսի բաներ բարձրաձայնել, բայց ես կարծում եմ`եթե մարդկանց սիրում ես, պիտի լիովին անկեղծ լինես, եթե անկեղծ չես, ուրեմն առևտրի պես բան է ստացվում` դու էսքանի ես արժանի, էսքան կբացվեմ, իսկ ես ձեզ սիրում եմ. հա՛, ի՞նչ էի ասում. Վերջերս մի տարի ծննդյանս օրն է, պիտի գնամ գործի` ռադիո, իսկ մեզ մոտ ընդունված է ծննդյան օրերը նշել։ Գրպաններս փորփրեցի, տեսա ունեցածս ընդամենը 360 դրամ է։ Լա՛վ բա ի՞նչ անեմ։ Տանը մի շիշ գինի կար վերցրեցի, կրպակից 340 դրամով մի ռուլետ գնեցի (20 դրամ էլ դեռ մնաց) ու գնացի ռադիո: Երեխեքը էդքանով էնպիսի մի սեղան գցեցին, մոմեր վառեցին, անձեռոցիկներով, սպասքով մի գեղեցիկ բան ստացան (որ չնեղվեմ), երաժշտությունը միացրեցինք ու սկսեցինք քեֆ անել: Իրենք իմ հրաշքն են: Մյուս կողմից` դուք ՖԲ էջս զարդարեցիք չքնաղ բարեմաղթանքներով, ու էլի դարձավ տոն, էդ եմ ասում, որ դուք երբեմն չեք էլ պատկերացնում, թե ձեր բարությամբ ինչ կարող եք անել: Իհարկե, դրա ճիշտ հակառակն էլ եք կարողանում... էդ հակառակի մասով` օրինակ էսօր Էրիկը զանգեց Անթառանյան, ասաց. «Գիտեմ, արդեն ամեն ինչ մաղթել են քեզ, բայց ես մի բան եմ հիշում. Էն, որ իմ մեքենայի հետևի նստարանին լուռ կծկված֊ նստած էիր, ողջ երկար ճանապարհին մեկ֊մեկ հայելու միջից աչքս ընկնում էր վերացած, անօգնական դեմքիդ... էդ հայացքդ մինչև հիմա աչքիս առաջ ա... Ուզում եմ, որ էլ երբեք էդպիսի դեմք չունենաս, երբե՛ք»:
էդ դեպքում էլ դուք չգիտեք թե մարդուն ինչ եք անում...
Իսկ այսօր հրաշալի օր էր... Բայց օրվա «մեխը» մեր ռադիոյի մթնոլորտն էր: Բավական չէր երեխեքը մեկը մյուսից շքեղ նվերներով ինձ ոտքից գլուխ հագցրեցին ու զուգեցին, մեկ էլ Ժակն ու Մաքսը կորան... Քիչ անց վերադարձան` ինձ համար մի շատ նորաձև ու սիրուն վերարկու գնած: Հիմա լեզուս կապ է ընկել, չգիտեմ ինչ ասել, ինչ անել, շոկի մեջ եմ: Մեկ էլ տղաներից մեկի ձայնն ինձ սթափեցրեց` ուղղված Ժակին «ո՞վ ես դու, այ տղա, առնող էիր, մի հատ կարգին «շուբ» առնեիր, ձեռդ չգնա՞ց, թե չէ պալտո՞ս որն ա»:
Հահահա... Հենց այսպես էլ ապրում ենք: Ու մեկ ա չեմ հասկանում` ինչով ու ինչի համար եմ ես արժանացել ձեզ... Ու արդյո՞ք իրականում արժանի եմ... Ամեն դեպքում` երևի չէ.... Հիմա, ձեր թույլտվությամբ,ես ինձ մաղթեմ.
Ուզում եմ, որ դուք միշտ լինե ՛ք չպակասե՛ք հանկարծ... Խոստացե՛ք, որ չեք պակասի ու կփորձեք երջանիկ լինել....
Ուզում եմ, որ ՖԲ էջիս հիվանդ երեխաների համար օգնության կոչեր չտեսնեմ... Ոչ թե չտեսնեմ, որովհետև ես չտեսնեմ, այլ դրանք չլինեն ... Բոլոր բալիկները առողջ լինեն...
Ուզում եմ, որ (ես սովորաբար ձեր ստատուսներից, քոմենթներից զգում եմ ձեր հոգեվիճակը) ձեր ՖԲ էջերին միայն սիրահարված ու երջանիկ ստատուսներ տեսնեմ:
Քաղաքականությունն ու տնտեսությունն այնքան հունի մեջ ընկնեն, որ մենք անելիք չունենանք, մեր կյանքով ապրենք:
Ուզում եմ, որ օրը մեջ այնքան Երջանիկ լինեք, որքան ես` այսօր` ձեր շնորհիվ... Ես սնվում եմ ձեր էմոցիաներով (ես վամպիր եմ ղղղղղղ) ա՜յ հիմա էլ, այսօր կպաշարեմ ձեր սերն ու բարությունը, որ իրոք շատ-֊շատ էր,ու կսպառեմ տարվա ընթացքում: Կհերիքի ու դեռ կավելանա:
Հատ-֊հատ գրկում համբուրում եմ բոլորիդ: Ես ձեզ շատ եմ սիրում, և դրանք լոկ խոսքեր չեն...»: