Արվեստագետը եթե հոգով ժողովրդինը չէ,ուրեմն նրա արվեստը վաղ թե ուշ կխամրի:
Լոս Անջելեսում վերջերս տեղի ունեցավ ասմունքող Նունե Ավետիսյանի հոբելյանական միջոցառումը:
Միջոցառումը կայացած էր:
Հանդիսատեսն հիացած էր ասմունքողի բարձրակարգ կատարումներով:
Բայց այսօր ամիսներ անց գրելու նպատակը հաստատ միջոցառումը չէր,այլ միջոցառման հերոսի , միջոցառումից հետո խոսքերը:
Միջոցառումից ստացած հոնորարի մասին... ասմունքող Նունե Ավետիսյանն ասել էր,որ չեմ կարող առանց հայրենակիցներիս վայելել:
Ասել ու իր մեծ հոգուն վայել որոշել էր Հայաստանում ապրող մի քանի անապահով ընտանիքների օգնել այդ գումարով , որին միացել էին նաև Լոս Անջելոսում ապրող այլ մարդիկ:
Բազմաթիվ օգնությունների հեղինակն այս անգամ էլ ասաց,որ անապահով ընտանիքները թող ոչ մեկից շնորհակալություն չհայտնեն օգնության համար,թող միայն փառաբանեն Աստծուն:
Ասմունքող Նունե Ավետիսյանի օրինակը պետք է վարակիչ լինի շատերի համար....
Եթե օգնում եք,արեք այդ առանց մարդկանց նվաստացնելու...
Հեղինակ`
Արմինե Մելքոնյան