▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջին անգամ երբ և ինչու է արտասվել Լուիզա Ղամբարյանը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Asekose.am-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է դերասանուհի Լուիզա Ղամբարյանը:

Կյանքի ամենամեծ ձեռքբերումն ու ձախողումը:

Կյանքիս ամենամեծ ձեռքբերումը եղել է 2005 թվականի հունիսի 29-ին` գիշերը 1:30-ին, երբ ծնվեց աղջիկս: Ամենամեծ ձախողում, և առհասարակ, ձախողումներ, փառք աստծո, չունեմ:

Եթե հնարավորություն ունենայիք կյանքը նորից սկսելու, ապա ի՞նչը կփոխեիք:

Ոչինչ չէի փոխի:

Ինչպիսի՞ն եք դուք աշխատանքից դուրս: Ինչպե՞ս կբնութագրեք ինքներդ Ձեզ:

Լիցքաթափված, երջանիկ, պատասխանատվության զգացումը համարյա թե բացակայում է, որովհետև շատ պահանջկոտ ու պատասխանատու եմ աշխատանքում, իսկ աշխատանքից դուրս այդ ամեն ինչը վերանում է:

Ո՞րն է այն կարգախոսը, որով առաջնորդվում եք Ձեր կյանքում:

Կյանքը հետաքրքիր է իր դժվարությունները հաղթահարելով և ճանաչելով ինքդ քեզ:

Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել` կներես:

Ես չեմ զլանում ներողություն խնդրելուց, երբ զգում եմ, որ դրա կարիքն իսկապես կա: Ես դա շատ հաճախակի եմ անում:

Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել`սիրում եք:

Այսօր առավոտյան ասել եմ դստերս` դպրոց տանելուց առաջ:

Իրադարձություն, որը ստիպել է Ձեզ արտասվել:

Երբ ռուսական Առաջին ալիքի «Ледниковый период» նախագծի հերթական հաղորդման ժամանակ Եկատերինա Վարնավա-Մաքսիմ Մարինին զույգը սահադաշտ դուրս եկավ հայկական «Արի, իմ սոխակ» երգի ներքո։

Հայտնի տղամարդ, ով Ձեզ հիացնում է:

Շառլ Ազնավուրը:

Ես երջանիկ կլինեի, եթե…

Ես երջանիկ եմ` առանց եթե-ի:

Եթե 1 օրով ես լինեի երկրի նախագահը, ապա…

Թեկուզ մեկ օրով էլ ես չէի ցանկանա լինել երկրի նախագահ:

Բամբասանք Ձեր մասին, որը Ձեզ զվարճացրել է:

Ես, թերևս, չեմ լսել նման բամբասանք:

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Կարդացեք նաև` Ամուսնուս նախկին կինը` Սոֆի Դևոյանը, մեր հարցում գնացել է շատ ճիշտ և կոռեկտ քայլերի. Լուիզա Ղամբարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին