▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օլգա Այվազյան, ո՞ւր մնաց Ձեր էթիկան և դաստիարակությունը…

Հայ հայտնիներն այդքան աչքի չեն ընկնում իրենց նոր աշխատանքներով, որքան Instagram-ի ակտիվությամբ: Որպես կանոն թարմացուներ են կատարում, որոշակի առումով գաղտնազերծում իրենց անձնական կյանքը` այդ թվում հրապարակելով նաև իրենց սիրելիների մարմնի մասերը:

Այո, «մարմնի մասեր» արտահայտությունն այստեղ շատ տեղին է, որովհետև հաճախ հայ հայտնիները, իբրև թե թացքնելով իրենց անձնականը, հրապարակում են  լուսանկարներ, որոնցում որպես կանոն երևում է իրենց սիրելիի ձեռքը, բայց ոչ ավելին: Այս ձևով, կարծես թե, ակնարկում են, որ իրենց կյանքում ամեն ինչ լավ է, սակայն մոռանում կամ էլ մոռանալու են տալիս, որ իրենց էջերին հետևում են նաև լրագրողները:

Օրեր առաջ երգչուհի Օլգա Այվազյանը Վալենտինի օրվա կապակցությամբ հրապարակել էր վերը նշածիս պես լուսանկար` իր և սիրելի ձեռքը: Լրագրող ընկերներիցս մեկն ասաց, որ սիրահարների օրվա հետ կապված որոշեց զանգահարել երգչուհուն` մանրամասներ իմանալու նպատակով: Վստահ եմ, որ հիմա շատերն կասեն` դե ում ինչ գործն է, սակայն մի՞թե վատ բան կա, երբ շոուբիզնեսյան անցուդարձը լուսաբանողը  փորձում է անմիջապես երգչուհուց պարզել, թե ինչ է կատարվում նրա անձնականում` այն դեպքում, որ Օլգան, թվում էր, թե լուսանկարը հրապարակելով հասկանում էր, որ հետադարձ կապ` տվյալ պարագայում լրագրողներից սպասելի է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչևէ, լրագրողը զանգահարեց և պարզ հարցին` արդյո՞ք այս նկարից կարող ենք եզրակացնել, որ ընտրյալ ունեք, ստացավ բարդ պատասխան. «Ես նման հարցերի չեմ պատասխանում», իսկ երբ ուզում էր հաջորդ հարցը հնչեցնել, հասկացավ, որ Օլգան իրենն ասել էր և անջատել էր լսափողը: Լավ, անձնականն մի կողմ, բա ո՞ւր մնաց Ձեր էթիկան և դաստիարակությունը: Հասկանալի և ընդունելի է, որ երգչուհին չի ցանկանում խոսել իր անձնականից, բայց միթե այդ ամենից խուսափելու համար դա լավագույն տարբերակն էր:

Վերջաբանի փոխարեն, պարզապես ուզում եմ հիշեցնել, որ հայ հայտնիները չմոռանան, որ իրենց հայտնի դարձնելու մեջ մեծ ներդրում ունեն լրագրողներ: Այնպես որ նրանց հետ խոսելու և հարկ եղած դեպքում մերժելու ճիշտ եղանակ գտեք, հարգելի հայտնիներ, որովհետև հենց նրանք են ապահովում ձեր թռիչքները, բայց թռիչքների դեպքում, վայրէջներ էլ կարող են լինել, այն էլ բավական ցավոտ:

Հեղինակ`Ա.Մաթևոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին