▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծ պատասխանատվություն է, բայց չեմ վախենում. Դավիթ Թադևոսյան

Tert.am-ը գրում է. Դերասան Դավիթ Թադևոսյանը ընդլայնել է գործունեությունը: 2016 թվականի սեպտեմբերից նա «Առաջնորդները» հեռուստասերիալում ներկայանում է ոչ միայն որպես գլխավոր դերասան, այլև որպես ռեժիսոր: Առաջիկայում Դավիթը ևս մեկ նոր գործ է նախաձեռնել։ Շուտով կնկարահնվի գեղարվեստական ֆիլմ, որում նա կներկայանա որպես սցենարի հեղինակ:

Այս մասին բոլոր մանրամասները Դավիթը վստահել է կայքին: «Ֆիլմի սցենարի հեղինակները ես և Սուրեն Սաֆարյանն ենք: Ռեժիսորը լինելու է Սուրեն Սաֆարյանը: Առաջին անգամ եմ աշխատելու սցենարի վրա: Կարծում եմ՝ սցենարը հենց այն է, երբ կարողանում ես հետաքրքիր պատմություն պատմել: Մի քանի աշխատանք ստանձնելը բարդ է, բայց և հաճելի: Մեծ պատասխանատվություն է, բայց չեմ վախենում»,– ասաց նա։

Ֆիլմի դերասանների քասթինգը դեռ արված չէ։ Դավթից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է՝ այս ֆիլմում ներկայանան նաև իր կինն ու որդին, ովքեր հիմա խաղում են «Առաջնորդները» սերիալում։ «Իմ ֆիլմում երեխաների կերպարներ չկան, իսկ Աստղիկի համար ոչինչ չեմ կարող ասել։ Դեռևս նման ծրագրեր չկան»,– ասաց դերասանը։

Ինչ վերաբերում է «Առաջնորդներում» ռեժիսորի պարտականությունները ստանձնելուն՝ Դավիթն ասաց, որ հեռուստասերիալի ռեժիսորն ի սկզբանե պետք է ինքը լիներ, սակայն այդ փուլում իր զբաղվածությունը մեծ էր «Աջ թե ձախ» հաղորդման մեջ, քանի որ ինքը և՛ ռեժիսորն էր, և՛ վարողը, և՛ կրեատիվ պրոդյուսերը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին