▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարդ է եղել՝ ժամերով լաց, անհանգիստ գիշերներ, լարվածություն. Գոհար Հարությունյան

​​​​​​​

Blognews.am-ը գրում է. Նրա գեղեցկությունը ոչ միայն ակնհայտ է, այլ նաև տիտղոսներով ամրագրված՝ «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2010»: Չորրորդ զավակին սպասող Գոհար Հարությունյանի հետ կայքը զրուցել է գեղեցկության, կանացի երջանկության, մայրության թեմաների շուրջ, դե իսկ հրաշալի կարգավիճակում գտնվող գեղեցկուհու ու նրա երեխաների ֆոտոշարքը լավագույն ներշնչանքը կարող է լինել բոլոր այն կանանց համար, ովքեր պատրաստվում են մայրանալ.

«Սկզբում շատ զույգեր են պլանավորում շատ երեխաներ ունենալ, սակայն ոչ բոլորն են հասնում իրենց նպատակին, քանի որ դա իսկապես շատ բարդ է: Երբ Միացյալ Նահանգներում էի, կրկնակի արագությամբ ուսումս ավարտեցի, որպեսզի գամ Հայաստան, որովհետև միշտ մտադրություն ունեի հենց Հայաստանում ընտանիք կազմելու: Ընդամենը 25 տարեկան էի, բայց արդեն զգում էի ընտանիք կազմելու պատասխանատվությունը, ցանկությունն ու հասկանում էի, որ արդեն ժամանակն է: Ամուսնուս հետ նոր էինք շփվում, երբ քննարկեցինք ընտանիքում շատ երեխաներ ունենալու թեման: Սկզբում շատ զույգեր են պլանավորում շատ երեխաներ ունենալ, սակայն ոչ բոլորն են հասնում իրենց նպատակին, քանի որ դա իսկապես շատ բարդ է: Չնայած նրան, որ ես էլ, ամուսինս էլ բավականին հասուն տարիքում ենք ամուսնացել, ձգտեցինք ու բազում դժվարություններ հաղթահարելով կատարեցինք մեր երազանքը՝ դարձանք բազմազավակ ծնողներ:

Ամեն երեխա ծնվում է՝ իր հետ բերելով նոր երջանկություն: Իհարկե, սկզբում բոլորն էլ երեխային սպասելիս պատկերացնում են ուրախ, միշտ ժպտացող, ժամանակին քնող, ամեն ինչ ուտող երեխա, սակայն պետք է իմանալ, որ ամեն երեխայի հետ ծնողների կյանքում նաև դժվարություններն են ավելանում: Ինձ մոտ այդպես է. առաջին երեխայիս մեծացնելն էլ է շատ բարդ եղել՝ ժամերով լաց, անհանգիստ գիշերներ, լարվածություն: Երկրորդ աղջիկս գիշերներն ընդհանրապես չէր քնում, և երբ պիտի ծնվեր տղաս, մտածում էի՝ արդեն փորձառու եմ, հեշտ կհաղթահարեմ, բայց ամենամեծ դժվարությունները տղայիս հետ էին:

Նախքան մայրանալս մտածում էիոր ժամանակակից մայրիկ եմ լինելու ու, հետևաբար, ամեն դժվարություն շատ թեթև եմ հաղթահարելու, բայց արի ու տես՝ ոչ, ես տրադիցիոն, հայ մամա եմ, ով ամեն փռշտոցից վեր է թռչում, ամեն լացից անհանգստանում է: Հիմա եմ այս ամենին արդեն հեռվից նայելով հասկանում, որ բոլոր երեխաներն էլ մեծանում են, բոլոր դժվարություններն էլ հաղթահարվում են, երեխաները մոռանում են, իսկ ծնողների մոտ դա թողնում է իր նստվածքը: Ժամանակի ընթացքում դժվարությունները մոռացվում են, ու մնում է այն երջանկությունը, որ քեզ տալիս են երեխաները: Նրանք մեծանում են, և մայրության հաճույքը սկսում ես ավելի շատ վայելել, քան գրկի երեխա տարիքում:

Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին