Երևանի կենտրոնում, Արամի փողոցում, ապամոնտաժում են մոտ 100 տարեկան շենք, որի տարածքը վերջին տարիներին վերածվել էր աղբանոցի ու նաև վարորդների համար իբրև զուգարան էր ծառայում:
Մի կողմից ուրախալի է, որ վերանում է աղբանոցի վերածվել շենքը, մյուս կողմից տխուր, որ Երևանի կենտրոնում ևս մեկ հին՝ հետաքրիքր ոճով՝ քյարփինջով՝ հրակայուն աղյուսով կառուցված շենք է բուլդոզերի հարվածից խոնարվում:
Այստեղ, ինչպես հայտարարել են քաղաքաշինության պատասխանատուները, «Հին Երևան»-ն է կառուցվելու, որ միշտ փնտրում են Հայաստանի մայրաքաղաք այցելող զբոսաշրջիկներն ու չեն գտնում:
Կարդացեք նաև՝ Այդ հարցը ինձ տալիս եք, ես ո՞նց պատասխանեմ.«Հին Երևան»-ի ճարտարապետը՝ նախագծի մասին