▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե չեն կարողանում աղքատները ապրել, թող չապրեն

ԱԺ սոցիալական հարցերի և առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն, հանդես է եկել հերթական «թևավոր» հայտարարությամբ. «Աղքատներին թանկացումը չի վնասում, քանի որ նրանք գումար չունեն և առևտուր չեն անում. աղքատը քիչ է ծախսում, հետևաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձևով խուսափելու է թանկացած ապրանքներից»:

Հիշեցնենք, որ Հակոբյանը սովոր է նման «հիմնավորված» արտահայտություններ անելուն, որոնք ներկայացնում ենք ստորև.

1. Հայաստանում մարդիկ աղքատ չեն, պարզապես պետությունը սխալ ինֆորմացիա ունի նրանց եկամուտների մասին:

2. Պետության խնդիրն աղքատի մասին մտածելը չէ:

3. Երբ էժանացում է, մարդիկ չեն արտահայտվում, ասում են` լավ է, երբ թանկացում է լինում՝ մարդիկ միանգամից արտահայտվում են:

4. Բայց էդ ու՞մ գումարի հաշվին պետք է 50 աշխատողի փոխարեն 55 աշխատող այդ գործն անի: Էդ ո՞ւմ գումարի հաշվին պետք է աշխատեն, հետևաբար, ինչքան քիչ աշխատող՝ այնքան լավ:

5. Հողի մարդը պիտի զբաղվի հողագործությամբ, քաղաքում ապրողը պիտի կրթություն ստանա այնքան, որ զբաղվի ՓՄՁ-ով:

6. Աղքատության դեմ պետք է կռվես այն մարդկանցով, որոնք աղքատ են:

7. Ճիշտ է, այս բյուջեով աշխատավարձերը, նպաստները, թոշակները չեն ավելանում, բայց դա ցուցանիշ չէ:

Ստացվում է, որ Հակոբ Հակոբյանի համար տարեց տարի խորացող աղքատությունը՝ կամ թվացյալ է, կամ էլ աղքատներն են մեղավոր, որ հայտնվել են այդ կացության մեջ և ամենևին էլ անհարժշտ չէ, որ աղքատները օգտվեն հետևյալ մթերքներից՝ տավարի և հորթի միսը 10 ամսվա ընթացքում՝ 2016 թվականի դեկտեմբերից մինչեւ 2017 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում թանկացել է 9%-ով, խոզի միսը՝ 41.6%-ով, գառան ու ոչխարի միսը՝ 24.3%-ով, ձուկը՝ 27.8%-ով, կարագը՝ 33.3%-ով և այս ամենը օր-օրի նոր թափ է ստանում, որի շարունակությունը լինելու է 2018 թ.-ի հունվարից:

Չի բացառվում, որ նման մոտեցումներ ունեցող մարդը, որոշ ժամանակ հետո հանդես գա մեկ այլ հայտարարությամբ, ասելով, որ «եթե չեն կարողանում աղքատները ապրել ուրեմն թող չապրեն»:

Հակոբ Հակոբյանի նման տեսակետ հայտնող պաշտոնյաները մոռանում են, պաշտոնական վերլուծության արդյունքների հիմքերի մասին, որոնք վառ վկայությունն են տարիներ շարունակ իրականացվող պետական ոչ ճիշտ և կոռուպացված քաղաքականության: Հասարակ ժողովրդը մեղադրվում է մի կացության համար, որը ստեղծել և շարունակում է ստեղծել իշխանական համակարգը, այդ կերպ հասարակությանը դարձնելով անհարաժեշտ պահերին դրյուրին կառավարելի:

Որպես այս ամենը հաստատող պաշտոնական տեղեկություն, ՀՀ ազգային վիճակագրության ծառայությունը հրապարակել է «Հայաստանի սոցիալական պատկերը աղքատությունը» վերտառությամբ փաստաթուղթ, համաձայն որի 2016 թ-ին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 29.4%, այսինքն՝ երկրի յուրաքանչյուր 10 բնակչից մոտ 3-ը ամսական 40, 867 ՀՀ դրամ վերին աղքատության գծից ցածր են գտնվել:

2015 թ. համեմատ, երբ աղքատության մակարդակը 29.8 տոկոս էր, արձանագրվել է աղքատության մակարդակի նվազում 0,4 տոկոսային կետով: 2016 թ.-ին աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է շուրջ 880 հազար մարդ (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով), նրանցից շատ աղքատների թվաքանակը (ներառյալ ծայրահեղ աղքատները)` 295 հազար, ներառյալ 54 հազար ծայրահեղ աղքատները:

Ստորև ներկայացված է աղքատության հիմնական ցուցանիշները, տարիներով , նշենք որ աղքատությունը 2017թ.-ի դրությամբ ավելացել է. գրում է politik.am-ը:

info24.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին