▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հորդորում ենք Նիկոլ Փաշինյանին իր ուղիղ եթերի ընթացքում չեղարկել նախկինում արված իր կոչը. ԲՀԿ

ԲՀԿ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ բոլոր տեսակի հակասահմանադրական քայլերից: Այս մասին հայտարարություն է տարածել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայտարարությունում ասվում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կողմ լինելով մեր երկրում օրինականության եւ սահմանադրական կարգի պահպանմանը, պատրաստ լինելով օրենքի շրջանակներում քննարկել դատական համակարգում առկա իրապես լուրջ խնդիրները, գտնել համատեղ իրավական լուծումներ, կոչ է անում ձեռնպահ մնալ բոլոր տեսակի հակասահմանադրական քայլերից եւ գործողություններից, որոնք ուղղակիորեն հարվածելու են մեր պետականությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը՝ վտանգելով տնտեսության զարգացմանը, մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանությանը եւ նախապես հայտարարված բարեփոխումների կենսագործմանը:

Հորդորում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այսօր ժամը 12:00-ին կայանալիք ուղիղ եթերի ընթացքում, չեղարկել նախկինում արված իր կոչը եւ չխոչընդոտել դատարանների բնականոն գործունեությունը, չվտանգել երկրի միջազգային հեղինակությունը, չպառակտել հասարակությունը եւ միասին փորձել հանդուրժողականության եւ փոխըմբռնման մթնոլորտում լուծել դատաիրավական համակարգում առկա իրապես խորքային խնդիրները»:

Հիշեցնենք, որ երեկ ֆեյսբուքյան իր էջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ քաղաքացիների աջակցությամբ վաղ առավոտից պետք է արգելափակվեն հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը:

Ուղիղ եթերի ժամանակ վարչապետը նաև հայտարարել էր, որ այսօր կառավարությունում հանդիպելու է բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կեսօրին հանդես է գալու հայտարարությամբ:

Կարդացեք նաև՝ Ցանկացած արկածախնդրություն քանդելու է երկիրը. Նաիրա Զոհրաբյան

Ցանկանում ենք, որ դատական համակարգն առերեսվի ՀՀ-ում ժողովրդավարության անշրջելիության փաստին. Լենա Նազարյան

Փաշինյանը Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասությունների դատարանի մոտ էր

Դատարանի շենքի պատուհանի ապակին վնասված է ներսից, ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Վարազդատ Կարապետյանը Սևանում է փակել դատարանի մուտքը․ այստեղ է նաև պատգամավոր Հայկ Սարգսյանը

Դիտեք նաև՝ 

Քաղաքացիները փակել են դատարանների դռները՝ Փաշինյանի հորդորով. Թարմացվում է․ ՈՒՂԻՂ

Ուղիղ միացումը՝ news.am-ի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին