▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցավերը կարողացա հաղթահարել... Հասմիկ Պապյանը` իր հետ տեղի ունեցածի մասին

 

 

 

 

 

 

 

 

 

«Այո, վայր էի ընկել համերգի նախորդ երեկոյան շատ անսպասելի մի տեղում, բայց ցավերը կարողացա հաղթահարել և ելույթ ունենալ Տիգրան Մանսուրյանի հեղինակային երեկոյին, որին մասնակցելու համար հատուկ ժամանել էի Վիեննայից»,-այս մասին Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում ասաց օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը` անդրադառնալով համացանցում շրջանառվող այն լուրերին, ըստ որոնց` վերջին փորձի ժամանակ ինքն ընկել է և ոտքի ծանր վնասվածք ստացել:

«Դժբախտ դեպքը բոլորովին այլ բովանդակություն ունի, տվյալ դեպքում, Փառք Աստծո այդ տարբերակը չէր... Իմ երախտագիտությունն եմ հայտնում իմ որպիսությամբ հետաքրքրվող և անհանգիստ բոլոր հայրենակիցներիս»:

Երգչուհին մեծ բավականություն է ստացել Գյումրիի «Սեւ բերդ» ամրոցում կայացած համերգից.  «Ուրախ եմ, որ ամեն ինչ շատ դրական ավարտ ունեցավ, հոյակապ համերգ էր, գյումրեցի ունկնդիրը՝ ինչպես միշտ բացառիկ էր և տարբերվող»,- Aseksoe.am-ի հետ իր զրույցը եզրափակեց օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը:

Հեղինակ`Լիլիթ Նավասարդյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին