a1plus.am-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ասել է, որ Գորիսում քաղաքապետի ընտրություններին ընդառաջ տոնական տրամադրություն է, ոչ մի լարվածություն չկա։
«Ոչ մի ազատագրական պայքար չկա։ Թեկնածուներն իրար հետ շատ ջերմ հարաբերություններ ունեն, եւ ընտրություններն էլ ընթանալու են շատ քաղաքակիրթ պայմաններում»,-ասել է Սուրիկ Խաչատրյանը։
Պարոն Խաչատրյանը տեղեկացրել է նաեւ, որ Գորիսի ՀՀԿ տարածքային կառույցը որոշել է պաշտպանել թեկնածուներից Վաչագան Ադունցի թեկնածությունը։
Ինչ վերաբերում է Արա Բուդաղյանի թեկնածությանը, Սուրիկ Խաչատրյանը նշել է, որ որեւիցե լարվածություն նրա հետ կապված չկա։
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում