▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է Գագիկ Ծառուկյանի գործով կալանքի միջնորդությունը քննելու օրն ու ժամը

«Գագիկ Ծառուկյանի դատը տեղի կունենա այսօր ժամը 19:00-ին՝ Շենգավիթի նստավայրում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։ Միջնորդությունը քննելու է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի դատավոր Ռոբերտ Պապոյանը։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը երեկ՝ հունիսի 16-ին, զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից: Որոշումն ընդունվել է ԱԺ-ում տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկությամբ՝ 87 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Կարդացեք նաև՝ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ-ից, այնուհետեւ սկսվեց հրմշտոց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее