▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուսանողուհու հետ կապված սկանդալով հայտնի դարձած ԵՊՀ փոխդեկանը դարձավ դեկան

ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում այսօր` ապրիլի 10–ին, կայացած գիտխորհրդի նիստում դեկան է ընտրվել դեկանի տեղակալ Գևորգ Բարսեղյանը։

Այս մասին տեղեկացնում են ԵՊՀ լրատվական ծառայությունից։

 

 

Ֆակուլտետի դեկանի պաշտոնի համար ամբիոնների կողմից առաջադրվել էին երկու թեկնածուներ՝ ֆակուլտետի գործող դեկան Սամվել Աբրահամյանը և դեկանի տեղակալ Գևորգ Բարսեղյանը:

Երկու թեկնածուների ելույթները թեժ քննարկման առիթ են դարձել:

Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի գիտխորհրդի անդամների փակ, գաղտնի քվեարկության արդյունքում 24 կողմ ձայն է հավաքել Գևորգ Բարսեղյանը, 7 կողմ՝ Սամվել Աբրահամյանը: Ձայների առավելությամբ ֆակուլտետի դեկան է ընտրվեց Գևորգ Բարսեղյանը:

 

 

Հիշեցնենք, որ Գևորգ Բարսեղյանի անվան շուրջ նախորդ տարվա փետրվարին սկանդալ էր տեղի ունեցել։ Նա Երեւանի պետական համալսարանում ծեծի էր ենթարկվել։

Պատճառը եղել է այն, որ փոխդեկանը ուսանողուհիներից մեկին առաջարկություններ է արել, նրա հարազատներն էլ եկել, փոխդեկանին հորդորել են նման պահվածք չցուցաբերել, ինչն էլ հանգեցրել է ծեծկռտուքի: Փոխդեկանը հերքել էր այդ տեղեկությունը։

Կարդացեք նաև` Ուսանողուհուն առաջարկութուններ անելու համար ԵՊՀ իր աշխատասենյակում ծեծի է ենթարկվել փոխդեկանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее