Կապանի մանկապարտեզներում էնտերովիրուս կոչվող հիվանդության 20 դեպք է գրանցվել։ Լուրը շատ արագ տարածվել է մարզում։ Կապանի բժշկական կենտրոնի վարակաբանները շտապել են հանգստացնել բոլորին՝ ասելով, որ առայժմ համաճարակ չկա, և բացի այդ, էնտերովիրուսը անհայտ վիրուս չէ, հայտնաբերվել է դեռևս անցած դարում։
Վարակված երեխաներից առայժմ մեկն է հոսպիտալացվել։ Մնացած հիվանդները թեթև են տանում հիվանդությունը։ Էնտերովիրուսը թեև վարակիչ հիվանդություն է, սակայն ըստ մասնագետների՝ 20 հիվանդի առկայությունը դեռ չի նշանակում, որ համաճարակ կա։
Վարակաբանները տեղեկացնում են, որ էնտերովիրուսը մյուս բոլոր շնչառական հիվանդությունների նման կարող է առաջացնել քթահոսություն, թեթև ջերմություն, ինչպես նաև ցան՝ մարմնի տարբեր հատվածներում։ Բուժման ընթացքում չի թույլատրվում հակաբիոտիկներ օգտագործել։
Մանրամասները՝ «Սոսի» ՀԸ տեսանյութում