▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցի դիվերսանտների գործով վերաքննիչ բողոքներ են ներկայացվել

 

Ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի անդամ Շահբազ Գուլիևի պաշտպան Արկադի Իսրայելյանն ու Դիլհամ Ասկերովի պաշտպան Էրիկ Բեգլարյանն այսօր վերաքննիչ բողոքներ են ներկայացրել ընդդեմ առաջին ատյանի դատարանի դատավճռի: Այդ դատավճռով Գուլիևը դատապարտվել է 22 տարվա, իսկ Ասկերովը՝ ցմահ ազատազրկման:   
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Ասկերովի պաշտպան Էրիկ Բեգլարյանը, վերաքննիչ բողոքում ինքը միջնորդում է այն  հոդվածներով, որոնցով իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում՝ արդարացնել, իսկ մեղադրանքի մնացյալ մասով՝ նշանակել ավելի մեղմ պատիժ:
Իսկ Գուլիևի պաշտպան Արկադի Իսրայելյանը միջնորդում է կայացնել արդարացի դատավճիռ՝ հաշվի առնելով, որ ամբաստանյալն իրեն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: 
 
Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով ԼՂՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով՝ լրտեսության, 350-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանց պատշաճ թույլտվության ԼՂՀ պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, 245-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մարդուն բացահայտ առևանգելու՝ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով՝ սպանությունը՝ զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով։
Հանցախմբի մյուս անդամ Շահբազ Գուլիևը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով ԼՂՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով՝ լրտեսության, 350-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանց պատշաճ թույլտվության ԼՂՀ պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, 245-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մարդուն բացահայտ առևանգելու՝ կյանքի համար վտանգավոր բռնություն կիրառելով՝ զենքի գործադրմամբ, ինչպես նաև ուրիշին պատկանող գույքի գաղտնի հափշտակման մեջ։
 
«Փաստինֆո»

Ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի անդամ Շահբազ Գուլիևի պաշտպան Արկադի Իսրայելյանն ու Դիլհամ Ասկերովի պաշտպան Էրիկ Բեգլարյանն այսօր վերաքննիչ բողոքներ են ներկայացրել ընդդեմ առաջին ատյանի դատարանի դատավճռի: Այդ դատավճռով Գուլիևը դատապարտվել է 22 տարվա, իսկ Ասկերովը՝ ցմահ ազատազրկման:   

Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է Ասկերովի պաշտպան Էրիկ Բեգլարյանը, վերաքննիչ բողոքում ինքը միջնորդում է այն  հոդվածներով, որոնցով իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում՝ արդարացնել, իսկ մեղադրանքի մնացյալ մասով՝ նշանակել ավելի մեղմ պատիժ:

Իսկ Գուլիևի պաշտպան Արկադի Իսրայելյանը միջնորդում է կայացնել արդարացի դատավճիռ՝ հաշվի առնելով, որ ամբաստանյալն իրեն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել:  Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով ԼՂՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով՝ լրտեսության, 350-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանց պատշաճ թույլտվության ԼՂՀ պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, 245-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մարդուն բացահայտ առևանգելու՝ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով՝ սպանությունը՝ զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով։

Հանցախմբի մյուս անդամ Շահբազ Գուլիևը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով ԼՂՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով՝ լրտեսության, 350-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանց պատշաճ թույլտվության ԼՂՀ պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, 245-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մարդուն բացահայտ առևանգելու՝ կյանքի համար վտանգավոր բռնություն կիրառելով՝ զենքի գործադրմամբ, ինչպես նաև ուրիշին պատկանող գույքի գաղտնի հափշտակման մեջ։
 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին